News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 11
USD
485.23
EUR
570.68
RUB
6.59
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Հեղափոխությունից հետո ԱԺ հանձնաժողովների նախագահների տեղակալները, ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալներն այլեւս չեն օգտվում ծառայողական մեքենաներից: Այս մասին, այսօր՝ հուլիսի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Հիշեցմանը, որ ընդդիմադիր եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանը բերում էր Դանիայի օրինակը, որտեղ միայն ԱԺ խոսնակն ունի ծառայողական ավտոմեքենա, Արարատ Միրզոյանն ասաց. «Մեծ հաշվով ապագայում այդպիսի իրավիճակի պետք է հասնենք, բայց նաեւ պետք է դիտարկել իշխանության ճյուղերի հավասար, հավասարակշռող մեխանիզմների համատեքստում: Պետք է խոսենք կառավարության անդամներին: Պատգամավորների եւ տարբեր մեկնաբանների շրջանում կա կարծիք, որ այդպիսի բաները պետք է համամասնորեն արվեն օրենսդիրում, գործադիրում, դատական իշխանությունում, որպեսզի  թեկուզ նշանային հարթության վրա որեւէ իշխանության ճյուղի հեղինակությունը մյուսի հաշվին չընկնի: Ես արդեն ասացի, որ կրճատել ենք 11 հանձնաժողովների նախագահների տեղակալների եւ աշխատակազմի ղեկավարի 3 տեղակալների ծառայողական ավտոմեքենաները, ինչը քիչ չի»:

Նա անդրադարձավ նաեւ պարգեւավճարների թեմային՝ նշելով. «580 մլն դրամ պարգեւավճարի տեսքով տրվել է 132 պատգամավորի 14 ամսվա համար: մեծ հաշվով, կոպիտ մաթեմատիկական հաշվարկով ամսական 240 հազար դրամի կարգի գումար է կազմում: Խոսքը մեծ միլիոնների մասին չէ, ինչպես պատկերացնում են ոմանք: Մենք չենք թաքցրել մեր համոզմունքը, որ սա արդարացված քայլ է»:

Նա հավելեց, որ աշխատավարձի 30 տոկոսով համամասնորեն ստացել են պարգեւավճարներ բոլորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ