News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 12
USD
485.32
EUR
572.14
RUB
6.66
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Տվյալ օրենսդրական փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Քաղաքաշինության տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ստեղծմամբ: Այս մասին ԱԺ նիստում «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակ ղեկավար Արթուր Ասոյանը:

Նրա խոսքով՝ օրենսդրական նախաձեռնության նպատակն է տեսչական մարմինների գործունեության հետ կապված հարաբերությունների համալիր կարգավորումը: Նրա կարծիքով՝ դա թույլ կտա անհրաժեշտ եւ բավարար նախադրյալներ ստեղծել տեսչական մարմինների բնական եւ արդյունավետ գործունեության համար: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել