News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 12
USD
485.32
EUR
572.14
RUB
6.66
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Ոչ միայն մտադիր ենք դիմել Սահմանադրական դատարան, այլ նաեւ գրել, պատրաստել ենք դիմումը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

«Մեր ասածն ուժի մեջ է, որպեսզի հարցն իրավական հարթությունից չտեղափոխվի քաղաքական հարթություն, մենք ասել ենք, որ այդ հարցը ՍԴ-ում քննարկվի վերջանա (Ռոբերտ Քոչարյանի գործով-խմբ), որ մենք արդեն իրավական գործընթաց սկսենք: Մենք ժամանակային խնդիր չունենք: Մենք երեք ամիսը մեր վերջնաժամկետն ենք համարում»,-ասաց նա:

Տարոն Սիմոնյանը հայտարարեց, որ եթե նախկինում ՍԴ-ում ճգնաժամ չկար, ապա հիմա կա, քանի որ նիստ տեղի չի ունենում:

Դիտարկմանը, որ եթե Հրայր Թովմասյանը եւ Արեւիկ Պետրոսյանն արձակուրդ գնացած չլինեին, ՍԴ նիստերը կկայանային, տարոն Սիմոնյանն արձագանքեց. «Կարծես նաեւ դա է պատճառը, բայց ես չեմ ուզում մատնանշել, թե ով է ճգնաժամ հարուցում, ես ուզում եմ փաստը մատնանշել, որ այսօր մենք ՍԴ որպես այդպիսին փաստորեն չունենք այն իմաստով, որ նիստեր չեն գումարվում»:

Ինչ վերաբերում է նրան, որ ՍԴ նախկին երեք անդամները, ինչպես նաեւ Հրայր Թովմասյանը դիմել են ՄԻԵԴ, ԼՀԿ պատգամավորն ասաց. «Արդեն գործը հասել է ՄԻԵԴ, արագացված ռեժիմով ՄԻԵԴ-ը գործը կոմունիկացրել է, կառավարությունից տեսակետ է պահանջել: Եթե չեմ սխալվում, այդ տեսակետն արդեն ուղարկվել է, կամ նոր պետք է ուղարկվի: Հիմա պետք է հասկանանք, թե ինչ որոշում պետք է կայացվի: Սա խնդրահարույց է, որովհետեւ եթե ՄԻԵԴ-ը որոշեց, որ այստեղ կոնվենցիոն խախտումներ կան եւ ֆինանսական պարտավորություններ առաջացրեց պետության համար, սա նշանակում է, որ մեկ քաղաքական ուժի պատճառով ստիպված ենք լինելու բյուջեի հաշվին, հարկատուի հաշվին գումար վճարել կոնկրետ անձանց»:

Դիտարկմանը, որ ՍԴ նախկին անդամները խնդրել են միջանկյալ միջոցի կիրառում, սակայն որպես կանոն այդպիսի միջոց կիրառվում է այն դեպքում, երբ մարդու կյանքի հետ կապված խնդիր կա, արդյոք միջանկյալ միջոցի կիրառումը կհանգեցնի նրան, որ սահմանադրական փոփոխությունները կասեցվեն, Տարոն Սիմոնյանը պատասխանեց. «Ընդհանրապես միջանկյալ միջոցի կիրառումը նվազ պրակտիկա է ՄԻԵԴ-ում: մեծամասամբ կիրառվում է իհարկե, կյանքի հետ կապված խնդիրների առնչությամբ, երբ որոշման կայացումը հետաձգելը կարող է վնաս հասցնել մարդու առողջությանը: ՄԻԵԴ-ն ինքն է որոշելու այդ միջոցը կիրառի, թե ոչ: Կան դեպքեր, երբ մարդու կյանքի հետ չկապված գործերով էլ այդպիսի որոշում կայացվել է:

Մենք ասել ենք, որ սահմանադրական այս փոփոխություններն ընթացակարգային առումով հակասահմանադրական են եւ եթե դրա արդյունքում կոնվենցիայով պաշտպանված իրավունքներ են ոտնահարվել, բնականաբար, ՄԻԵԴ-ը դա կարձանագրի: Նախադեպեր ՄԻԵԴ-ում եղել են, բայց թե այդ նախադեպերը կիրառական են Հայաստանի հետ կապված, դա արդեն դատարանը կգնահատի»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ մասնագիտական որակներից, շատ բարեխիղճ անձինք արատավորվելու են. Սիրանուշ Սահակյանը ՍԴ նոր անդամների մասին
Սա նշանակում է, որ այն դատավորները, ում իրավունքների խախտում կարձանագրվի, պետք է իրավական եւ փաստացի վերականգնվեն իրենց…
ՍԴ ճգնաժամը ստեղծել է իշխող քաղաքական ուժը իր ապօրինի քայլերով․ Ռուբեն Մելիքյան
Այո, այս հակասահմանադրական ճանապարհով ՍԴ գործունեությունը խափանելու, դատավորներին ապօրինաբար․․․
Եթե որեւէ մեկը կարծում է, որ ՄԻԵԴ-ի վրա հնարավոր է ճնշում գործադրել, ես այդ մարդկանց ցանկում չեմ. Բադասյան
Ես մի փոքր զարմացած էի, որ դիմումատուները ՄԻԵԴ-ից միջանկյալ միջոց կիրառելու իրենց դիմումով փորձում էին հասնել փաստացի նրան, որ սահմանադրական փոփոխությունները, որոնք ուժի մեջ էին մտնել կամ կասեցվեին...
Կառավարությունը Արտակարգ դրությունն օգտագործել է խիստ վիճահարույց օրինագծերի ընդունման համար․ Ավետիք Չալաբյան
Չորս շաբաթ առաջ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց արտակարգ դրությունը երկերաձգելու իր մտադրության մասին, ես այս...
ՄԻԵԴ-ն ասաց, որ այս դեպքերի համար միջոց չի կիրառում, եւ ես դրա համար խրախճանքի առիթ չեմ տեսնում․ Ալվինա Գյուլումյան
Դատարանն ասում է, որ առանց դրա էլ է հնարավոր վերականգնել մեր իրավունքը ցանկացած․․․
Մեզ չեն լռեցնելու. սա բումերանգի էֆեկտ է ունենալու. Շաքե Իսայան
Մենք պատրաստ ենք և անգամ այդ պարագայում, երբ նրանք ստիպված կլինեն ամբողջ խմբակցության պատգամավորների նկատմամբ քրեական․․․