News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 11
USD
485.32
EUR
572.14
RUB
6.66
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ 2020թ. հուլիսի 7-ին՝ ժամը 21:10-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Տորֆավան գյուղի 28-ամյա բնակիչը մուտք գործելով Վարդենիսի ոստիկանության բաժին, հայհոյանքներ է հնչեցրել ոստիկանության հասցեին, որից հետո դուրս է հրավիրվել: Սակայն մուտքի դռան մոտ շարունակել է գոռգոռալ եւ հայհոյել, միաժամանակ բռունցքներով հարվածելով մուտքի դռանը: Ոստիկանության աշխատակիցը, կարգի հրավիրելու նպատակով մոտեցել է նրան, սակայն 28-ամյա երիտասարդը չենթարկվելով իշխանության ներկայացուցչի օրինական պահանջներին, բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ եւ իր մոտ եղած դանակով հարվածել վերջինիս՝ պատճառելով ձախ ազդրի վերին միջին երրորդականի կտրած-ծակած, կրծքավանդակի ձախ կեսի թիկնային մակերեսի կտրած-ծակած մարմնական վնասվածքներ: Ոստիկանության աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ։ 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է։

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավտովթար Լոռու մարզում. 48-ամյա ոչ սթափ վարորդը 06-ով բախվել է ճամփեզրի թմբին
Ժամը 16:00-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ, 48-ամյա…
Չկա տեր ու ցավող. ՀՀ իշխանությունը չի շտապում խնդիրը հսկողության տակ առնել. Դավիթ Ռստակյանը՝ Ախալքալաքի դեպքերի մասին
5-6 ամիս առաջ Նիկոլ Փաշինյանի կողմից սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանը եկավ Ջավախք, հանդիպման ժամանակ ես ելույթ ունեցա եւ ասացի՝ քանի ուշ չէ, եկեք միասին հասկանանք…
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Չայնիի ոլորաններում բախվել են Toyota Camry–ն ու Toyota Alphard-ը. կա վիրավոր
Մի քանի պտույտ շրջված Toyota Alphard-ի համարանիշները, ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ ինչ-որ մարդիկ հանել էին…
UNICEF. Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է առնվազն երեք երեխա
«Մենք դեռ հեռու ենք երեխաների շրջանում մահվան եւ վիրավորների մասին ամբողջական թվերն ունենալուց...
Բեյրութի նավահանգստում դեռեւս վտանգավոր քիմիական նյութերով 20 բեռնախցիկ կա
Նրա խոսքերով՝ Ֆրանսիայից եւ Իտալիայից քիմիական նյութերի մի խումբ մասնագետներ, լիբանանյան փրկարարների հետ միասին, ներկայում աշխատում են բեռնախցերի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ․․․
ՄԱԿ-ը 50 000 տոննա ցորենի ալյուր կուղարկի Լիբանան՝ պարենի դեֆիցիտի դեմ պայքարի համար
Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում հզոր պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով վնասվել են տասնյակ տներ, ավելի քան 300 000 մարդ մնացել է անօթեւան...
Ամենաշատ