News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը


Երեկ մինչեւ ժամը 18-ը ԱԺ արտահերթ նիստի օրակարգը տեղադրված չի եղել ԱԺ կայքում. Դրանից հետո մի բաժնում տեղադրված է եղել եւ շատ քիչ ժամանակ է մնացել նման ծավալուն օրակարգին ծանոթանալու համար: Այս մասին, այսօր՝ հուլիսի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը:

«Նաեւ այսօր առավոտյան ժամը 10-ին մեր խմբակցություն է զանգահարել աշխատակազմի ղեկավարի օգնականը՝ տեղեկացնելու, որ այսօր ժամը 11-ին լինելու է արտահերթ նիստ: Կխնդրեի սրան ուշադրություն դարձնել, որ պատգամավորները ժամանակ ունենային տեղեկանալու եւ օրակարգին եւ մնացած հարցերին»,-ասաց նա:

Ի պատասխան ԱԺ նախագահն ասաց. «Շատ լավ բան եք ասում, բայց նայեք, պատգամավորն իրավունք ունի նախագիծ շրջանառել, խմբակցությունն իրավունք ունի միջնորդել արտահերթ նստաշրջան գումարել: Երբ խմբակցությունը մուտք է անում, աշխատակազմը գործընթացներ ունի իրականացնելու, որից հետո արդեն անպայման հրապարակում է, ինչը արվել է: Ցավոք սրտի դա եղել է 18.00-ի մոտակայքում կամ քիչ անց հումարվել է խորհրդի նիստ: Այսօր առավոտյան 9.30 եղել է ԱԺ խորհրդի նիստ, որտեղ որոշում է կայացվել արտահերթ նստաշրջանի մասին: Ամեն ինչ ճշգրտորեն պահպանվել է: Այո, քիչ ժամանակ է եղել, բայց դա էլ նախատեսված է օրենսդրությամբ: Պետք է աշխատենք, որ այսպիսի արտահերթ ռեժիմներ չլինեն, բայց կյանքը ցույց է տալիս, որ խուսափել էլ չի լինում»:

Տպել
Ամենաշատ