News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ունեցանք մի բարերար, որ կստանձնի  5 ընտանիքի 5 տարվա բնակարանի վարձը վճարել, եթե արտերկրից ժամանած ընտանիքները համաձայնեն հաստատվել Շուշիում: Այս մասին այսօր՝ հուլիսի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի Սփյուռքահայերի խորհրդատվության գրասենյակի պատասխանատու Ժիրայր Բեջեքյանը՝ խոսելով  ստեղծված իրավիճակում Հայաստանում ապրող  հայրենադարձների վիճակի, ինչպես նաեւ այս մեկ տարվա ընթացքում  նրանց գործունեության մասին:

««Հայրենադարձների» այս հանձնախումբը, հիմնադրվելուց հետո, արդեն մենք հաստատեցինք մեր հայրենադարձների խորհրդատվության գրասենյակը, այս օրերին  լրանում է գործունեության մեկ ամյակը:

 Դրա համար որոշեցինք զեկուցել  մեկ տարվա գործունեության մասին»:

Բանախոսի խոսքով՝ այս մեկ տարվա ընթացքում  գրասենյակը հայրենադարձված հայրենակիցներին կամ հայրենադարձ լինելու պատրաստ հայրենակիցներին խորհրդատվություն են  տրամադրում:

«Մենք այդ գօրծընթացը կազմակերպող մարմին չենք, բայց այն հայրենակիցները, որոնք գալիս են կամ պատրաստվում են գալ Հայաստան, եթե գալուց հետո հարցեր, կամ խնդիրներ ունեն՝ աշխատանքի, կրթության, կամ սեփական իրերը տեղափոխելու հետ կապված եւ այլն, իրենց հարցերին մենք փորձում ենք պատասխանել, որպեսզի տեղափոխվելուց հետո կարողանան կազմակերպել իրենց ու ընտանիքների  բնականանոն կյանքը»:

Խոսելով մեկ տարվա ընթացքում կարեւոր գործերի մասին՝ Ժիրայր Բեջեքյանը  ասա, որ  կազմակերպվել է 5 հանդիպում հայրենադարձ ընտանիքների հետ՝ տարբեր առիթներով, կենտրոնանալով առողջապահական խնդիրների վրա, թե ինչպես կարելի է այն լուծել:

«Մեկ այլ անգամ կրթական խնդիրներին ենք անդրադարձել, դրամական հաշիվների հետ կապված խնդիրներին, ապահովագրման  եւ այլն: Փորձել ենք նրանց հարցերին պատասխան տալ՝ հրավիրելով տվյալ մարզում աշխատող մասնագետների, որոնց միջոցով լուծում կտրվեն տվյալ առաջացած խնդրին»,- նշեց Ժիրայր Բեջեքյանը:

Բանախոսը  նշեց, որ  այս ընթացքում վերջիններս  ունեցան  մի բարերար, որը պետք է ստանձնի  5 ընտանիքի 5 տարվա բնակարանի վարձը վճարել, եթե արտերկրից ժամանած ընտանիքները համաձայնեն հաստատվել Շուշիում:

«Այսօր մենք Շուշի քաղաքում ունենք 1 ընտանիք, որ բնակվում է այնտեղ եւ իրենց բնակարանի վարձակալության հարցը մեր բարերարի կողմից վճարվում է: 4 ընտանիք եւս եթե համաձայնի տեղափոխվել, նրանց  վարձավճարը եւս կվճարի բարերարը, կարեւոր չէ թե որ երկրից, պայմանն այն է, որ նրանք 5 տարի ժամկետով մնան եւ աշխատեն   Շուշիում»:

 Բանախոսը նշում է, որ իրենք ոչ մեկից ֆինանսական աջակցություն չեն ստանում, ոչ ոքի չեն  ծանրաբեռնում: Իրենց  միջոցներով  կարողանում են  ծախսերն ապահովել:

«Միայն մի նվիրատվություն ենք ստացել, որն ամբողջությամբ հատկացրեցինք «Վիրավոր զինվորների»  վերականգնողական կենտրոնին՝ «Հայ օգնության» միության  միջոցով:

արդեն պայմանավորվածություն ունենք  իրավաբանական գրասենյակի հետ, որ եթե հայրենակիցները իրավաբանական բնույթի  խնդիրներ ունենան, հայրենակիցները կարող են մեր  միջոցով դիմել այդ գրասենյակին, նրանց անվճար խորհրդատվություն կտրամադրեն»,- հավելեց Ժիրայր Բեջեքյանը:

Տպել
Ամենաշատ