News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Քրեական դատավարության օրենսդրության շրջանակներում Հայաստանի կառավարությունն առաջարկում է նախատեսել ծանր հիվանդության հիմքով կալանքից ազատելու հնարավորությունը: Այս մասին հուլիսի 8-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի երկրորդ եւ վերջին ընթերցմամբ քննարկմանն ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը։

Փոխնախարարը նշեց, որ առաջին ընթերցումից հետո նախագծում որոշ փոփոխություններ են կատարվել: Գալյանը, մասնավորապես, հայտնեց, որ այդ փոփոխությունները զուտ տեխնիկական բնույթ են կրել: Ընդ որում, պատգամավորներից գրավոր առաջարկներ չեն ստացվել:

Նախագիծը վերահսկող դատախազի կողմից միջնորդությունն անմիջապես դիտարկելու եւ որոշում կայացնելու հնարավորություն է նախատեսում դրա բավարարման կամ մերժման վերաբերյալ՝ միաժամանակ միջնորդությունը դատարանում բողոքարկելու հնարավություն նախատեսելով, եթե այն մերժվի վերահսկող դատախազի կողմից: Սահմանվել են նաեւ մի շարք այլ դրույթներ:

Փոխնախարարի խոսքով՝ նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է նաեւ նրանով, որ 2020 թվականի հունվարին քրեակատարողական հիմնարկներում գրանցվել է 3 մահվան դեպք, որից 2-ը՝ ծանր հիվանդության պատճառով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ