News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


«Իմ քայլը» խմբակցությունը շրջանառությունից հանել է դիմակներ չկրելու համար տուգանքների բարձրացման նախագիծը, քանի որ այն ավելի շատ քննարկելու անհրաժեշտություն է տեսել։ Այս մասին այսօր՝ հունիսի 8-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունց 

«Կարեւորագույն մոտեցումը պետք է լինի անել առավելագույնը, որ քաղաքացիների մոտ հնավարինս քիչ գրանցվի վարակ։ Այսինքն ելակետը հենց սա է, ոչ թե մարդկանց տուգանելու նպատակ դնելը։ Այս պահին մի փոքր դադար վերցրին, քանի որ մեզ համար կարեւոր է հասկանալ՝ արդյոք դա բավարար է, անհրաժեշտ են այլ քայլեր, թե ոչ։ Մի փոքր ավելի շատ քննարկման անհրաժեշտություն կար՝ առնվազն մի քանի օրվա»,- ասաց նա։

Լիլիթ Մակունցի խոսքով՝ Երեւանի այն հատվածներում, որտեղ ոստիկանների քանակը մեծ է, դիմակների կրման պայմանը պահպանվում է, ինչը չի կարելի ասել ոստիկանների խիստ հսկողությունից դուրս մնացած տարածքների՝ այդ թվում բակերի մասին։

«Այնուամենայնիվ, երկընտրանքի հարցեր կան։ Մի կողմից տուգանքը աշխատում է, որովհետեւ եթե հիշենք շատ հանրային վարքագծեր, որոնք այսօր կան, բայց նախկինում չեն եղել, եղել են տուգանքների ներմուծման շնորհիվ։ Այսօր այդ տուգանքներն այլեւս չեն գործում, բայց մարդիկ շարունակում են հետեւել՝ օրինակ փողոցը նախատեսված վայրից հատելը։ Մյուս կողմից մենք ասում ենք՝ կարող են մուծել տուգանքը, միեւնույն է, չկրել դիմակ»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ իշխող խմբակցությունը շրջանառության մեջ էր դրել բաց տարածքներում դիմակի կրման կանոնը խախտելու դեպքում 10 հազար դրամ տուգանքի փոխարեն սահմանել 20 հազար դրամ, փակ տարածքներում՝ 50 հազար դրամ։ Հասարակական խիստ քննադատությունների աժանացած նախագիծը մի քանի օր անց հանվեց շրջանառությունից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
Ամենաշատ