News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

200.000 տոննայի չափով ակնկալվող բերք ունենք: Այս մասին այսօր՝ հուլիսի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը:

«Աշնանացան ցորենի բերքահավաքն արդեն սկսվել է, կտևի մինչև սեպտեմբեր: Մոտ 40.000 հեկտարի չափով էլ Արցախում է առկա աշնանացան ցորենի ցանքատարածություն»,-ասաց նա:

Ընդառաջ գնալով այն  մտահոգություններին, որ ցորենի արտադրության արդյունավետությունը 1 հա հաշվով ցածր է, և բերքատվությունը, պաշտոնական տվյալներով` կազմում է 1.8-2 տոննա, նախարարի տեղակալը նշեց, որ կառավարությունը հավանության է արժանացրել աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը, որի հիմնական նպատակն է   աշնանացան ցորենի սերմերի գնի մասնակի  սուբսիդավորման միջոցով  ագրոտնտեսական բարձր ցուցանիշներով օժտված սերմերի հասանելիության ապահովմանը, բերքատվության բարձրացմանը  ցանքաշրջանառության խթանմանը և ցանքատարածքների ավելավմանը:

«Գյուղացիական տնտեսությունները՝ յուրաքանչյուրը հաջորդ տարվա համար օգտագործում են նախորդ տարվա բերքի մի մասը, որը չի ապահովում անհրաժեշտ բերքի ծավալ, հետևաբար՝ գյուղացիական տնտեսությունների կողմից նման վարքագիծը բացատրվում է նաև որակյալ սերմացու ձեռք բերելու համար ֆինանսական միջոցների բացակայությամբ:

Ուստի այս ծրագրով մենք երկու նպատակ ենք հետապնդում՝ ցույց տալ, որ որոշակի ներդրման պարագայում հնարավոր է ավելի շատ եկամուտ ստանալ որակյալ սերմացուի օգտագործումով, ինչպես նաև փոխել գյուղացիական տնտեսությունների վարքագիծը: Այս տարի ծրագրին մասնակից ֆերմերները, որոնք կձևավորեն որոշակի լրացուցիչ եկամուտ, դա նորից կներդնեն՝ որակյալ սերմացուի ձեռքբերման համար: Յուրաքանչյուր տնտեսվարող կարող է ձեռք բերել առավելագույնը 7000 կգ սերմ: Սա պայմանավորված է նրանով, որ ամեն հեկտարի համար սահմանված է առավելագույնը 350 կգ:

Սերմերի որակի պատասխանատվությունը կրում է մատակարարը, սակայն մենք մեր շահառուներին հնարավորություն ենք տալիս, որպեսզի ցանկության դեպքում հնարավորություն ունենան ստուգել սերմի որակը:

Ծրագրի մասնակից և մատակարար կարող են դառնալ նաև ՀՀ-ում սերմ արտադրող կազմակերպությունները»,- ընդգծեց  էկոնոմիկայի նախարարի տեղակալը:

Այն հարցին, թե մասնագետները նշում են, որ սերմացուն նախօրոք պետք է փորձարկվի, որից հետո միայն կարելի է խորհուրդ տալ ցանելու համար, սա ինչպե՞ս է կարգավորվելու, նախարարի տեղակալը  պատասխանեց.

«Մեր կողմից առաջարկված ծրագրում ներկայացված է սերմացուի սորտերի ցանկ, որոնք արդեն հավաստագրված, գրանցված  են սերմերի գործակալությունում, հետևաբար՝ ծրագրի շրջանակներում կարող են միայն կիրառվել այն սերմերը, որոնք արդեն փորձարկվել են, հավաստագրվել են ու գրանցվել»:

Արման Խոջոյանը նշեց՝ հիմնական նպատակն արդյունավետության և բերքատվության բարձրացումն է, որը, ըստ պաշտոնական տվյալների՝ 1.8-2 տոննա է կազմում 1 հեկտարի հաշվով, և որակյալ սերմացու օգտագործելով այդ քանակը հնարավոր է առնվազն բարձրացնել 1 տոննայով՝ դրանով ցորենի արտադրությունը դարձնելով առավել եկամտաբեր և գրավիչ բիզնես:

Նա ասաց  նաև, որ արդեն հնարավոր է 10 տոկոս կանխավճարով ձեռք բերել գյուղտեխնիկա, իսկ մյուս 10 տոկոսի երաշխավորը հանդիսանում է  կառավարությունը:

Խոսելով պարենային անվտանգության, հատկապես՝ ցորենի արտադրության և ապահովության մասին,  նա նշեց, որ ոչ միայն մշտադիտարկումներ, քննարկումներ են իրականացնում ցորենի կանխատեսվող արտադրության և ծավալների, քանակների հետ կապված, այլև դիտարկում են, թե տարածաշրջանում հարևան երկրները ցորենի ի՞նչ բերքատվություն են ակնկալում 2020թ. համար:

«Հանդիսանալով մեծածավալ ցորենի արտադրող և արտահանող երկրներ՝ դրանցից են Ուկրաինան, Ղազախստանը, Ուզբեկստանը, Ռուսաստանը, Թուրքիան, այդ երկրներում նկատվում է տարեկան միջին ցուցանիշի չափ արտադրության քանակ: ՌԴ-ում կանխատեսվում է 5 տոկոսից ավելի արտադրության քանակ:

 ԵԱՏՄ անդամ երկրների շրջանակներում մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բավարարելով Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում առկա պահանջարկը ցորենի նկատմամբ՝ միության շուկայում 46 միլիոն տոննա ցորենի ավելցուկ է սպասվում: Ցորենի մեծ մասը ՌԴ-ն է արտադրում և արտահանվելու է նաև երրորդ երկրներ:

ՀՀ-ում աշնանացան ցորենի ցանքատարածությունները կազմում են 2019թ. համար 56․000 հեկտար, և մոտ  3000 հա էլ կազմում է գարնանացան ցորենի համար»,- հավելեց  Արման Խոջոյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ