News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գերմանիայի իշխող Քրիստոնեա-դեմոկրատական միությունը (ՔԴՄ) 2025 թվականին կապահովի ղեկավար պաշտոններում կանանց եւ տղամարդկանց հավասար մասնակցությունը։ ՔԴՄ-ի հանձնաժողովը մի քանի լարված քննարկումից հետո համաձայնության է եկել կուսակցության ղեկավար կազմում կանանց քվոտաների աստիճանական ավելացման մասին, հաղորդում են գերմանական ԶԼՄ-ները՝ հղում անելով ՔԴՄ-ում աղբյուրներին։

Ըստ համաձայնության՝ 2021 թվականի հունվարի 1-ից ղեկավար պաշտոններում կանանց հարաբերակցությունը կհասնի մինչեւ 30 տոկոսի։ 2023 թվականին այն կհասնի մինչեւ 40 տոկոսի, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից՝ մինչեւ 50 տոկոսի։ Այդպիսի կանոններ կգործեն նաեւ Եվրահանձնաժողովի, բունդեսթագի եւ լանդտագի (դաշնային հողերի խորհրդարաններ) ընտրությունների ժամանակ կուսակցական ցուցակներ կազմելու դեպքում։ Համաձայնագիրը թույլ է տալիս հրաժարվել հաստատված քվոտաներից կին-թեկնածուների պակասի դեպքում, հաղորդում է DW-ը։

Ներկայում ՔԴՄ-ի կին անդամների հարաբերակցությունը կազմում է շուրջ 26 տոկոս։ Այսուհետ ՔԴՄ-ի շրջանային ղեկավարները պարտավորված կլինեն հաշվետու լինել կանանց քվոտան իրագործելու եւ կուսակցությունում կանանց առաջխաղացման միջոցառումների մասին։ Եթե ՔԴՄ-ի ղեկավար պաշտոններում չհաջողվի ապահովել կանանց քվոտան, համապատասխան պաշտոնները կմնան թափուր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ