News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր այսօրվա՝ հուլիսի 8-ի նիստում մերժեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դիմումը՝ վերականգնելու համար պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից դուրս գալուց հետո իրենց խմբակցության մեկ մանդատը:

Դիմումը մերժվեց 7 կողմ, 0 դեմ ձայնով: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, թե որոշումն ուժի մեջ է մտնում նիստում հրապարակվելու պահից: Որոշումը կարող է բողոքարկվել վարչական դատարան՝ 3 օրվա ընթացքում:

Հիշեցնենք, որ Էդմոն Մարուքյանը հունիսի 22-ին դիմել էր ԿԸՀ՝ վերականգնելու համար պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից դուրս գալուց հետո իրենց խմբակցության մեկ մանդատը: Վերջինս պահանջում է ԼՀԿ-ի նախընտրական ցուցակի հաջորդ համարին տրամադրել պատգամավորական մանդատ՝ վերականգնելու համար խորհրդարանի իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորների սահմանադրական օրենքով նախատեսված հարաբերակցությունը:

Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ԱԺ ընտրությունների արդյունքում ստացել էր 18 մանդատ, սակայն 2019-ի սեպտեմբերին խմբակցությունից հեռացել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Ինքը՝ Արման Բաբաջանյանը ԼՀԿ-ի դիմումը խոցելի է համարում. «Թող դիմեն, ում ցանկանում են, եւ որքան ցանկանում են: Ես մանդատից կհրաժարվեմ այն նույն պահին, երբ կզգամ կամ կհամարեմ, որ տապալել եմ աշխատանքը, կամ որ այլեւս չեմ կարող ոչինչ փոխել։ Հիմա ես ամենեւին այդպես չեմ մտածում»,-ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ