News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 06
USD
485.18
EUR
575.37
RUB
6.62
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Եվրոպական դատարանից դիմումատուները պահանջել էին կիրառել, այսպես կոչված, ժամանակավոր կամ միջանկյալ միջոց ՀՀ-ի նկատմամբ, որի հիման վրա Դատարանը ՀՀ կառավարությանն առաջադրել է որոշակի հարցեր, որպեսզի ունենա բավարար չափով տեղեկատվություն և անհրաժեշտ նյութեր՝ որոշում կայացնելու համար: Եվ Հայաստանի կառավարությունն արդեն իսկ ուղարկել է պատասխանները երկուշաբթի օրը, և որոշումը, կարծում եմ, ակնկալվում է այս շաբաթ: Այս մասին այսօր՝ հուլիսի 8-ին, «Ազատության» եթերում ասել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական  հանձնաժողովի նախագահ,  ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ է պատասխանել ՀՀ կառավարությունը Սահմանադրական դատարանի (ՍԴ) 3 դատավորների դիմումին ի պատասխան՝ ՄԻԵԴ-ից եկած հարցաշարին:

Վերջինիս խոսքով՝ ՄԻԵԴ-ի կողմից միջանկյալ միջոցի կիրառումը, որպես կանոն, սահմանափակվում է կյանքին և առողջությանը սպառնացող վտանգի դեպքում, երբ դիմումատուների իրավունքներին կարող են հասցվել անդառնալի հետևանքներ, և նման անդառնալի հետևանքների կանխարգելման նպատակով էլ Դատարանը կարող է կիրառել միջանկյալ միջոց:

«Դատարանը կամ կարող է մերժել դիմումատուների խնդրանքը և չկայացնել որևէ որոշում, կամ կարող է կայացնել որոշում: Դատարանն ազատ է ձևակերպել միջոցի բովանդակությունը»,- նշեց Եղիշե Կիրակոսյանը:

Հարցին, թե կա՞ արդյոք ՄԻԵԴ-ում պրակտիկա՝ կիրառել միջանկյալ միջոց ու պարտադրել Հայաստանի կառավարությանը կասեցնել սահմանադրական բարեփոխումները, վերջինս պատասխանեց, թե չի կարծում, որ իրադարձությունները նման կերպ կզարգանան, և չի կարծում, որ Դատարանը նման իրավասություններ ունի: Շեշտեց նաև, որ այդ միջոցի կիրառման համար բավարար հիմնավորումներ չկան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ