News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման եւ իրականացման գործընթացում ներգրավված պաշտոնատար անձանց կողմից 2009-2018թթ․ընթացքում առերեւույթ հանցավոր արարքներ կատարելու վերաբերյալ տվյալների հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունում 2018թ. սեպտեմբերի 4-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ վերոնշյալ քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավված՝ Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության քաղաքացի Բ․Դ-ն, տեղեկացված լինելով իր սահմանահատումների արգելքի մասին եւ գիտակցելով նշված պայմաններում իր անձնագրով ՀՀ սահմանը հատելու անհնարինությունը, Հյուսիսային Մակեդոնիայի, Բուլղարիայի եւ Ուկրաինայի մի խումբ քաղաքացիների հետ, 2019թ. սեպտեմբերին ստեղծել են կազմակերպված խումբ, ովքեր իրականացրել են Բ․ Դ․-ի կողմից խմբի անդամ, ՀՄՀ քաղաքացի Զ․ Ս․-ի անձնագիրն ապօրինի օգտագործելու եղանակով ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու առանձնահատուկ մեխանիզմ: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից։

Նախ՝ իրենց գործողությունները քողարկելու եւ իրավապահ մարմինների տեսադաշտում չհայտնվելու նպատակով Երեւանում նախատեսված ԵԸՄ գագաթնաժողովի անցկացման օրը՝ 2019թ. հոկտեմբերի 1-ը, ընտրվել է որպես Բ․ Դ․-ի կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու բարենպաստ օր՝ օգտագործելով գագաթնաժողովին մասնակցելու նպատակով տարբեր պետությունների պատվիրակությունների՝ ՀՀ ժամանելու եւ մեկնելու հանգամանքներով պայմանավորված օդանավակայանում ծառայություն իրականացնող սահմանապահ զորքերի ծառայողների ծանրաբեռնվածությունը։

Այնուհետեւ, Բ․ Դ․-ն, շահագործելով իր նախկին աշխատակցի վստահությունը՝ օգտագործել է ՀՀ-ում գործող հասարակական կազմակերպությունների հետ նրա ունեցած կապերը, եւ խմբի մի քանի այլ անդամների ներկայացրել է, իբր, Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունում աուտիկ երեխաների հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպության անդամների։ Վերջիններիս կողմից, իբր, ՀՀ-ում ծրագրեր իրականացնելու պատրանք ստեղծելու, նրանց համար այլուրեքություն ստեղծելու նպատակով, իր նախկին աշխատակցուհուն խնդրել է 2019թ. հոկտեմբերի 1-ին Երեւանում կազմակերպել նրանց ու ՀՀ-ում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպումը:

Այդ պատրվակով կազմակերպված խմբի անդամները, այդ թվում նաեւ Զ․Ս․-ն, ժամանել են Երեւան, որպես իրենց այլուրեքության ապահովում, հանդիպել աուտիկ երեխաների հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Ապա կազմակերպված խմբի անդամենից 4-ը, այդ թվում Բ․ Դ․-ն՝ Զ․Ս․-ի անձնագրով, վերադառնում են «Զվարթնոց» օդանավակայան եւ մեկնում Հայաստանից:

Նախաքննությամբ պարզվել է, որ«Զվարթնոց» օդանավակայանի բարձրակարգ սպասարկման սրահի փաստաթղթերի ստուգման անցակետի վերակարգում ներգրավված, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի սահմանային վերահսկողության ջոկատի «Զվարթնոց» սահմանային վերահսկողության բաժնի ավագ հսկիչ, ենթասպա, Գ․Գ․-ն, ծառայության նկատմամբ անբարեխիղճ եւ անփույթ վերաբերմունք դրսեւորելով՝ ՀՀ-ից ելքի իրավունք տվող՝ Զ․ Ս․-ի անվամբ Հյուսիսային Մակեդոնիայի քաղաքացու անձնագրում առկա լուսանկարը չի նույնականացրել այն ապօրինի իրացնող Բ․ Դ․-ի անձի հետ, չի պարզել ներկայացվող փաստաթղթի պատկանելիությունն ու վավերականությունը, փաստաթղթերի ստուգման միջոցով չի բացահայտել անձի ինքնությունը: Եվ ապօրինի իրացված անձնագիրը վերցնելու փոխարեն այդ անձնագրում ելքի թույլտվության կնիք է դրել եւ հաստատել ՀՀ պետական սահմանը հատելու իրավունքը:

Բ.Դ․-ի կողմից ՀՀ սահմանն ապօրինի հատելը վերջնականապես իրագործելուց հետո, կազմակերպված խմբի անդամները ձեռնամուխ են եղել Զ․ Ս․-ի վերադարձը կազմակերպելու նախապես ծրագրավորած գործընթացին: Այդ նպատակով խմբի անդամներից մեկը 2019թ. հոկտեմբերի 5-ին ժամանում է ՀՀ, Զ․ Ս․-ին փոխանցում նրա անձնագիրը եւ վերադառնում։

Զ․ Ս․-ն, ձեռք բերելով ավիատոմս, ՀՀ-ից մեկնելու նպատակով 2019թ. հոկտեմբերի 8-ին ուղեւորվում է «Զվարթնոց» օդանավակայան, սակայն մտադրությունն իրականացնել չի հաջողվում, քանի որ հսկիչ անցագրային կետում հայտնաբերվում է Զ․ Ս․-ի անձնագրում ՀՀ մուտքի կնիքի բացակայությունը, արգելվում նրա սահմանահատումը, եւ վերջինս ձերբակալվում է։

Վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար ՀՍՀ քաղաքացի Զ․Ս․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 326-րդ հոդվածով եւ 329-րդ հոդվածի 2-րդ մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Իսկ Զվարթնոց» սահմանային վերահսկողության բաժնի ավագ հսկիչԳ․Գ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով, խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրին վերաբերող քրեական գործից այս դրվագով մասն անջատվել է առանձին վարույթում, որով հայտարարվել է նախաքննության ավարտ։

ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազի կողմից նշված երկու անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը հաստատվել է եւ քրեական գործի հետ ուղարկվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու համար։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ