News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Չե՞ք կարծում, որ եթե ԿԸՀ-ն բավարարի «Լուսավոր Հայաստան» կուսակցության դիմումը եւ ԼՀԿ խմբակցությանը հատկացնի լրացուցիչ մանդատ, մյուս խմբակցությունների մոտ կարող է հարց ծագել, որ դրանով իրենց տեսակարար կշիռը ԱԺ-ում նվազում է: Այս մասին ԿԸՀ նիստում դիմելով «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանին՝ ասաց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:

«Օրինակ, եթե ԱԺ-ում կա 100 մանդատ եւ իշխող խմբնակցությունն ունի 61 մանդատ, եթե ԿԸՀ-ն լրացուցիչ մանդատ է տալիս որեւէ խմբակցությանը, իշխող խմբակցության 61 մանդատի տեսակարար կշիռը նվազում է եւ այն այլեւս չի ունենում 3/5 ձայն, ինչն անհրաժեշտ է որոշ օրենքներ ընդունելու համար»,-ասաց նա:

ԿԸՀ անդամներից մեկն էլ հարց ուղղեց Խաժակյանին, որ եթե տեսականորեն վաղը ԲՀԿ-ն ու «Իմ քայլը» կոալիցիա են կազմեն եւ դրանով խախտվի սկզբունքը, որ խորհրդարանում ընդդիմությունը պետք է ունենա 1/3 ներկայություն, այդ ժամանակ «Լուսավոր Հայաստանը» պահանջելու է լրացուցիչ 30, 40, 50 մանդա՞տ:

«Կամ ասենք ձեր 18 մանդատն ապահովեցինք, վաղը ձեր խմբակցության 15 հոգին դուրս են գալիս խմբակցությունից, նորից գալու եք 15 մանդատ ուզե՞ք, եւ այդպես ձեր խմբակցությունը դառնա 250 հոգի՞»,-ասաց ԿԸՀ անդամներից մեկը:

Ի պատասխան Խաժակյանն ասաց. «Եթե ձեւավորվի նման իրավիճակ, ես չեմ բացառում, որ դա պետք է դառնա թե լիազոր մարմնի կողմից, թե գուցե այլ սահմանադրական մարմինների կողմից քննության առարկա, որովհետեւ մեր սահմանադրական օրենքների տրամբանությունը այն է, որ ընդդիմությունը պետք է ունենա որոշակի երաշխիքներ: Այդ երաշխիքների չապահովումը կարող է հանգեցնել թե իրավական, թե քաղաքական ճգնաժամերի»:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչու ԼՀԿ-ն չի դմել ՍԴ, Խաժկյանը պատասխանեց. «Մենք չենք բացառում, որ կդիմենք նաեւ ՍԴ, բայց կարեւորում ենք ԿԸՀ-ի որոշման մեջ նշվի, որ ԿԸՀ արձանագրության մեջ նշված ԼՀԿ-ին պատկանող 18 մանդատը եւ ընդդիմության հարաբերակցությունը պահպանված չէ: Դա կարող է լրացուցիչ հիմք լինել ՍԴ դիմելու համար»:

Հիշեցնենք, որ Էդմոն Մարուքյանը հունիսի 22-ին դիմել էր ԿԸՀ՝ վերականգնելու համար պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից դուրս գալուց հետո իրենց խմբակցության մեկ մանդատը: Վերջինս պահանջում է ԼՀԿ-ի նախընտրական ցուցակի հաջորդ համարին տրամադրել պատգամավորական մանդատ՝ վերականգնելու համար խորհրդարանի իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորների սահմանադրական օրենքով նախատեսված հարաբերակցությունը:

Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ԱԺ ընտրությունների արդյունքում ստացել էր 18 մանդատ, սակայն 2019-ի սեպտեմբերին խմբակցությունից հեռացել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Ինքը՝ Արման Բաբաջանյանը ԼՀԿ-ի դիմումը խոցելի է համարում. «Թող դիմեն, ում ցանկանում են, եւ որքան ցանկանում են: Ես մանդատից կհրաժարվեմ այն նույն պահին, երբ կզգամ կամ կհամարեմ, որ տապալել եմ աշխատանքը, կամ որ այլեւս չեմ կարող ոչինչ փոխել։ Հիմա ես ամենեւին այդպես չեմ մտածում»,-ասել է նա:

Նշենք, որ ի վերջո ԿԸՀ-ն միաձայն որոշում կայացրեց եւ մերժեց ԼՀԿ-ի դիմումը:

 

Տպել
Ամենաշատ