News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Վերջերս տեղեկություններ եմ ստանում, որ քաղաքացիները, որոնք կորցրել են հարազատներ, զանգեր են ստանում և ինչ-որ առաջարկություն է լինում, որ հարազատի մահը գրանցվի իբր կորոնավիրուսից մահացած: Այս մասին այսօր՝ հուլիսի 8-ին, ԱԺ-ում իր ելույթում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

Նա նշեց, որ մի քանի այդպիսի դեպքով փորձել է ճշտումներ անել, սակայն չի ստացվել. «Վերջում պարզվել է, որ մի հատ զանգ է եղել, կամ չի եղել: Ես այստեղ տեսնում եմ որոշակի հնարավոր միտումներ, հնարավոր սադրանքներ:

Կոչ եմ անում մեր ազգաբնակչությանը և խնդրում, որ եթե կլինեն նման դեպքեր, անմիջապես հայտնեն Ոստիկանությանը՝ թեկուզ 1-02 զանգելով, եւ տեղեկացնեն այդ հանգամանքների մասին: Դա հնարավորություն կտա տեղում ստուգելու, և պարզելու՝ արդյոք նման բան կա թե ոչ և ովքեր են փորձում նման ստահոդ տեղեկություններ հաստատել, կամ ինչ-որ քաղաքական նպատակներ հետապնդել:

Նաեւ խնդրում եմ ոստիկանությունը ուշադիր լինել նման փաստերի նկատմամբ: Ինչու չէ, նաեւ ԱԱԾ-ին որոշակի ժամանակ անց ես հարցում եմ անելու, որպեսզի իմանամ՝ նման դեպքեր եղել են, թե ոչ եւ ինչ է պարզվել»,-ասաց Խաչատրյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
Ամենաշատ