News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


ԿԸՀ-ի կողմից մանդատների բաշխումը տեղի է ունենում մեկ անգամ՝ ընտրության արդյունքներն ամփոփելու ժամանակ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 8-ին, ԿԸՀ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դիմումին, որով նա պահանջում էր ԼՀԿ խմբակցությանը տրամադրել լրացուցիչ մեկ մանդատ:

«Ընտրության արդյունքներն ամփոփվել են, հստակ բաշխվել են մանդատները, դրանից հետո այլ անձի մանդատ տրամադրելու գործառույթ ԿԸՀ-ն կարողանում է իրականացնել բացառապես թափուր մանդատ առաջանալու դեպքում»,-ասաց նա:

Մուկուչյանը նկատեց, որ եթե ԼՀԿ-ին լրացուցիչ մանդատ տրվի, դա կբերի ԱԺ քաղաքական ուժերի միջեւ մանդատների բաշխման խախտման:

Ինչ վերաբերում է ԼՀԿ ներկայացուցչի պնդմանը, որ հարցը կարող է լուծվել նաեւ պատգամավոր Արման Բաբաջանյանին պատգամավորական մանդատից զրկելու միջոցով լուծել հարցը, ԿԸՀ նախագահն ասաց, որ ԿԸՀ-ն չունի պատգամավորին մանդատից զրկելու լիազորություն:

Նշենք, որ ԿԸՀ-ն այսօր միաձայն որոշում կայացրեց եւ մերժեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի դիմումը՝ խմբակցությանը լրացուցիչ մանդատ տալու վերաբերյալ:

Տպել
Ամենաշատ