News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի Բերդավան գյուղում հուլիսի 7-ին տեղի ունեցավ «Դիմակայուն (թվային) համայնք» ծրագրի առաջին փուլի շնորհանդեսը։ Ծրագիրը իրականացվում է «ՍՕՍ Սիսթեմս» ընկերության նախաձեռնությամբ և «Ռոստելեկոմ» ընկերության աջակցությամբ։

Ծրագրի նպատակն է սահմանամերձ գյուղերում ստանալ դիմակայուն համայնքի ժամանակակից մոդել։ Ծրագրի առաջին՝ «Ազդարարում և իրազեկում» փուլի ընթացքում արդեն իսկ իրականացվել են համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված մի շարք միջոցառումներ, և ներդրվել են ժամանակակից լուծումներ՝ համայնքի անվտանգության ապահովման նպատակով։

«Ռոստելեկոմ» ընկերության և «ՍՕՍ Սիսթեմս» ընկերության հմուտ և փորձառու մասնագետների կողմից կառուցվել է վերջին սերնդի չափորոշիչներին համապատասխան սարքավորումներով գերթողունակությամբ՝ ավելի քան 3կմ երկարությամբ օպտիկամանրաթելային ներքին ցանց՝ ապահովելով համայնքի սահմանագծի առավել խոցելի հատվածում անվտանգության համար նախատեսված օպերատիվ կապի բազմաֆունկցիոնալ աղբյուրներ։

Ներդրվել է նաև berdavan.login.am ամպային պլատֆորմը, որը հնարավորություն է տալիս բնակիչներին տեղեկանալ կոմունալ վճարումների չափի մասին, տեսնել գույքահարկի չափը և առանց տանից դուրս գալու՝ կատարել անկանխիկ վճարումներ, իրականացնել հարցումներ և քվեարկություններ:

«Ի սկզբանե «Ռոստելեկոմ»-ը գործունեությունը սկսել է մարզերից, և մեր մասնակցությունը և աջակցությունը այս նախագծին մենք դիտարկում ենք որպես որդեգրած ռազմավարության շարունակություն։ Մենք նպատակ ունենք հաղթահարելու թվային անհավասարությունը և դարձնելու ժամանակակից թվային տեխնոլոգիաները առավել հասանելի։ Այս ծրագիրը հնարավորություն կտա ստեղծել մեկ ընդհանուր թվային միջավայր բնակիչների համար և դարձնել կյանքը առավել հարմարավետ: Ներդրված ենթակառուցվածքները լրջորեն բարձրացնում են մարզի սահմանմերձ հատվածի անվտանգության մակարդակը, ինչպես նաև ապահովում են բնակիչների համար անհետաձգելի և կենսական նշանակության մի շարք հարցերի համար արագ արձագանքման միջավայր»,-նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի կոմերցիոն տնօեն Վասիլի Ռուսակովը։

«Ռոստելեկոմ»-ի աջակցությամբ ստեղծվել է նաև վիդեոկոնֆերանսի համակարգ, որը տեսազանգի միջոցով կապահովի համայնք-մարզպետարան-նախարարություն և այլ հաստատությունների հետ ուղիղ կապը։

«Բավականին բարդ էր ծրագիրը իրականացնել սահմանամերձ այս գյուղում, և ապահովել անհրաժեշտ թվային ենթակառուցվածքներով։ Սակայն մեր գործընկեր «Ռոստելեկոմ» ընկերության աջակցությամբ կարողացանք համայնքապետարանը ապահովել անվճար գերարագ ինտերնետ կապով, որի շնորհիվ շահագործվում են նոր թվային ենթակառուցվածքները և երաշխավորում  անխափան կապ մարզպետարանի և այլ օղակների միջև։ Այս համագործակցությունը առանցքային է ծրագրի այս փուլի և հետագա փուլերի իրագործման համար»,-նշեց «ՍՕՍ Սիսթեմս» ընկերության հիմնադիր Արա Յաղջյանը։

«Այսօր մեզ համար շատ կարևոր օր է, որովհետև ոչ միայն Տավուշի մարզում, այլև ամբողջ հանրապետությունում ստեղծվել է առաջին դիմակայուն համայնքը։ Գնահատելով համայնքի ներուժը՝ փորձել ենք ապահովել սահմանմերձ գոտու առավելագույն դիմակայունություն, և իհարկե 21-րդ դարում առանց թվային տեխնոլոգիաները հաշվի առնելու այս ամենը կազմակերպել հնարավոր չէր լինի։ Այսօր մենք արձանագրում ենք մի շարք թվային ենթակառուցվածքների ներդրում Բերդավան համայնքում, որոնց շնորհիվ կարողանում ենք արագ և ուղիղ կապ հաստատել համայնքի հետ, ծանոթանալ և օպերատիվ կերպով արձագանքել առկա խնդիրներին։ Շնորհավորում եմ մեզ բոլորիս՝ այս կարևոր ձեռքբերման համար»,- նշեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

«Դիմակայուն (թվային) համայնք» ծրագրի շրջանակներում առաջիկայում նախատեսվում է ներդնել  հակահրդեհային համակարգեր, ինչպես նաև կազմակերպել տեսաառողջապահություն և տեսաուսուցում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ