News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 06
USD
485.18
EUR
575.37
RUB
6.62
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակվելուց տասը օր անց Արգիշտի Քյարամյանն իր սանիկին ԱԱԾ-ում պաշտոնի է նշանակել:

Tert.am-ի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի բաժնի պետի պաշտոնին նշանակվել է Արթուր Նահապետյանը, ում հարսանիքի քավորն է եղել Արգիշտի Քյարամյանը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ սա Արգիշտի Քյարամյանի միակ խնդրահարույց նշանակումը չէ, որը ներքին դժգոհությունների առիթ է տվել:

Նշենք, որ Արթուր Նահապետյանը Պետական վերահսկողության ծառայությունում էր նշանակվել սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետ Արգիշտի Քյարամյանի օրոք:

Մինչ այդ եղել է ՔԿ քննիչ եւ Շիրակում՝ դատախազ, ինչպես նաեւ ՊԵԿ հետաքննության վարչության թիվ 1 բաժնի պետ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ