News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


74 սյան մեջ տեղադրված պայթուցիկ նյութերով այսօր պայթեցվեց «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքը։ Այդ շենքի տեղում նախատեսվում է կառուցել 17-հարկանի բազմաֆունկցիոնալ շենք։

Հիշեցնենք, որ 2019 թվականի օգոստոսի 19-ին Երեւան քաղաքի Արշակունյաց պողոտայի 9/2 հասցեում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ սառնարանային շինությունում բռնկված հրդեհի հետեւանքով վնասվել էր 1000 տոննայից ավելի սննդամթերք:

Նշենք, որ «Ձյունիկ սառնարանը» գրավադրված է եղել մեկ այլ ընկերության վարկային պարտավորության ապահովման համար։ Ընկերությունը ճանաչվել է սնանկ, սնանկության գործընթացում «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքը ձեռք է բերել «Սքայ բիլդինգ» ընկերությունը: Հենց այդ ընկերությունն էլ դիմել էր Երեւանի քաղաքապետարան՝ պայթեցման եղանակով շենքը քանդելու թույլտվություն ստանալու համար:

Տպել
Ամենաշատ