News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

1915-1923 թվականներին Օսմանյան կայսրության տարիներին սպանվեցին 2 մլն քրիստոնյաներ՝ 1,5 մլն հայեր եւ կես միլիոն սիրիացիներ, խալդեր, հույներ եւ մարոնիտներ, գրում է NYP-ը:

Մինչ օրս թուրքական կառավարությունը հերքում է ցեղասպանությունը: Այժմ այն, ինչ մնացել է երկրի քրիստոնեական ժառանգությունից, հարձակումների է ենթարկվում նախագահ Ռեջեփ Էրդողանի կողմից: Վերջին հարձակումը. իսլամիստական առաջնորդը ցանկանում է Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանից մզկիթի վերածել:

6-րդ դարի բուզանդական տաճարը քրիստոնեության երբեմնի խոշորագույն տաճարն էր եւ պատմական վայր:

Արեւելյան քրիստոնյաները դարերով այն համարել են ուխտագնացության վայր: Այն իր մեջ պահում էր  Տիրջո խաչափայտի մասունքները, ինչպես նաեւ նիզակը, որով խոցվել էր Հիսուս Քրիստոսը:

1453 թվականին՝ պատմական Բյուզանդիայի տապալումից հետո, օսմանները տաճարը մզկիթի վերածեցին:   

1934 թվականին Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը՝ ժամանակակից Թուրքիայի հիմնադիրը, այն վերածեց թանգարանի՝ որպես «ամբողջ քաղաքակրթության հուշարձան»:

Սակայն Էրդողանը նոստալգիա է ապրում Օսմանյան կայսրության ժամանակների նկատմամբ: Թանգարանը մզկիթի վերածելու նրա ծրագիրը երկրի իսլամիստական տեսլականի մի մասն է:

Ի աջակցություն տաճարի պահպանման ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի եւ կրոնական ազատությունների հարցերով դեսպան Սեմ Բրաունբեկի հայտարարությունները ոգեշնչող են: Ժամանակն է, որպեսզի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ճանաչի  Թուրքիայի բարբարոսական պատմությունը:

Անցած աշուն Կոնգրեսը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Անկարան դժգոհեց, սակայն Թրամփի թիմը եւս պետք է հետեւի Կոնգրեսի օրինակին:        

Պատմական եւ մշակութային խնդիրներից բացի՝ ԱՄՆ-ը պետք է վերանայի Թուրքիայի հետ հարաբերությունները՝ եւս մեկ քայլ, որը վաղուց է հասունացել:

Էրդողանը հայտնի է լրագրողների եւ մտավորականների ձերբակալություններով: Թուրքիայում շարունակվում են մարդու իրավունքների խախտումները, փախստականների արտաքսումը, հունական ուղղափառ եկեղեցիների ոչնչացումը Կիպրոսի՝ Թուրքիայի կողմից օկուպացված շրջաններում:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ