News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ պատրաստակամություն է հայտնել վերսկսել Իսրայելի հետ բանակցությունները միջազգային միջնորդների քառյակի հովանու ներքո, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով ՎԱՖԱ պաղեստինյան գործակալությանը։

Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Ռուսաստանի առաջնորդը հաստատել է պաղեստինա-իսրայելական հակամարտության արդարացի լուծման աջակցությունը։ Զրույցը կայացել է պաղեստինյան կողմից նախաձեռնությամբ։

«Պաղեստինի վարչակազմը պատրաստակամություն է հայտնել խաղաղ բանակցությունները վերականգնել միջազգային իրավունքի հիման վրա եւ միջազգային միջնորդների քառյակի եւ այլ կողմերի հովանու ներքո»,-ՎԱՖԱ-ն մեջբերում է Աբասի հայտարարությունը։

Աբասը բարձր է գնահատել Ռուսաստանի դիրքորոշումը միջազգային իրավունքի հիման վրա խաղաղություն հաստատելու շուրջ աջակցությելու հարցում, հաղորդում է գործակալությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ