News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը ձեռնարկում է քայլեր, որպեսզի երաշխավորի, որ Չինաստանի կառավարությունը չի ստանա հասանելիություն ամերիկացի քաղաքացիների անձնական տվյալների նկատմամբ հեռուստահաղորդակցման եւ սոցիալական ցանցերի միջոցով, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։

Պոմպեոն նաեւ գովել է Google, Twitter Inc եւ Facebook ամերիկյան տեխնոհսկաներին Հոնկոնգին օգտատերերի տվյալները փոխանցելուց «հրաժարվելու» համար եւ կոչ արել մյուս ընկերություններին հետեւել նրանց օրինակին Չինաստանի կողմից ազգային անվտանգության մասին օրենքն ընդունելուց հետո։

«Մեկնաբանությունները, որոնք ես նշել էի կոնկրետ ընկերության նկատմամբ այս շաբաթ, վերաբերում են նրան, որ մենք գնահատում ենք Չինաստանի Կոմունիստական կուսակցության կողմից սպառնալիքը»,-ասել է Պոմպեոն։ Նա հավելել է, որ Վաշինգտոնն աշխատում է այն ուղղությամբ, որ Պեկինը չստանա հասանելիություն ամերիկացիների անձնական տվյալներին կամ բժշկական գրանցումներին։

«Այդկերպ դուք կտեսնեք, որ վարչակազմը ձեռնարկում է քայլեր, որոնք կպահպանեն եւ կպաշտպանեն այդ տեղեկատվությունը եւ կզրկեն Չինաստանի Կոմունիստական կուսակցությանը ամերիկացիների անձնական տեղեկատվության նկատմամբ հասանելիությունից»,-ասել է նա։

ԱՄՆ օրենսդիրները մտահոգություն են հայտնել ազգային անվտանգության առնչությամբ TikTok-ի օգտատերերի տվյալները մշակելու կապակցությամբ՝ հայտարարելով, որ նրանք մտահոգված են չինական օրենքներով, որոնք պահանջում են ազգային ընկերություններից «սատարել եւ համագործակցել հետախուզական գործունեության հետ, որը վերահսկվում է Չինաստանի Կոմունիստական կուսակցության կողմից»։

TikTok-ը հայտնել է Reuters-ին, որ երբեք չի տրամադրել օգտատերերի տվյալները Չինաստանին։ Չինաստանում անհասանելի հավելվածը ձգտում է հեռվանալ իր չինական արմատներից։

Պոմպեոն հաստատել է դաշնակիցների եւ միջազգային հանրության համար անհրաժեշտությունն օգնել ձեւավորել համաշխարհային հեռուստահաղորդակցման ենթակառուցվածք, որն ազատված կլինի Չինաստանի կառավարության ազդեցությունից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ