News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՄԻԵԴ-ը հրապարակել է ՍԴ  3 դատավորների եւ Հրայր Թովմասյանի դիմումի վերաբերյալ որոշում, որում նշվում է, որ ՄԻԵԴ-ը մերժում է դատավորների պահանջը` որպես միջանկյալ միջոց կասեցնել Սահմանադրության փոփոխությունների իրագործումը:

«Դատարանը որոշում է կայացրել մերժել դիմող կողմի պահանջը՝ նշելով, որ այն դուրս է Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի (միջանկյալ միջոց) կիրառման շրջանակից, քանի որ այն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանված հիմնական իրավունքին լուրջ և անդառնալի վնաս հասցնելու վտանգ չի պարունակում»,- ասվում է ՄԻԵԴ որոշման մեջ:

4 դիմումատուները՝ Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանը, Ֆելիքս Թոխյանը և Հրայր Թովմասյանը, մասնավորապես, պահանջում էին, որ Եվրոպական դատարանը հրահանգի ՀՀ կառավարությանը կասեցնել սահմանադրական փոփոխություններն ու պահպանել նրանց պաշտոնները:

Նշենք, որ սա դիմումի ամբողջական մերժում չէ, այնուամենայնիվ,  «Իմ քայլի» պատգամավորները մեկը մյուսի հետեւից իրենց ֆեյսբուքյան էջերում գրում են, որ  ՄԻԵԴ-ը մերժել է ՍԴ դատավորների դիմումը:

Պատգամավոր Արփի Դավոյանը գրել է. «ՄԻԵԴ-ը մերժեց ՍԴ 3 նախկին դատավորների և ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի դիմումը Հայաստանի դեմ, որով դիմումատուները ի թիվս այլնի պահանջել էին որպես միջանկյալ միջոց կասեցնել Սահմանադրության փոփոխությունների իրագործումը։

Սպասում եմ ազգի փրկության սուրբ գործին լծված սահմանագրագետների, միջազգային կոնվենցիաների սիրահարների, մարդու իրավունքների ջատագովների, իրենց անմիտ խոսքը տարբեր եզրույթներով և դրույթներով փաստարկողների վանկարկումներին։

Շտապե՜ք, դուք կարող եք լինել առաջինը»։

Պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը գրել է. «ՄԻԵԴ-ը մերժեց ՍԴ 3 նախկին դատավորների և ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի դիմումը Հայաստանի դեմ, որով դիմումատուները ի թիվս այլնի պահանջել էին որպես միջանկյալ միջոց կասեցնել Սահմանադրության փոփոխությունների իրագործումը»։

Պատգամավոր Անուշ Բեղլոյանը գրել է.
«ՄԻԵԴ-ը մերժեց ՍԴ 3 նախկին դատավորների և ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի դիմումը Հայաստանի դեմ, որով դիմումատուները ի թիվս այլնի պահանջել էին որպես միջանկյալ միջոց կասեցնել Սահմանադրության փոփոխությունների իրագործումը»։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ մասնագիտական որակներից, շատ բարեխիղճ անձինք արատավորվելու են. Սիրանուշ Սահակյանը ՍԴ նոր անդամների մասին
Սա նշանակում է, որ այն դատավորները, ում իրավունքների խախտում կարձանագրվի, պետք է իրավական եւ փաստացի վերականգնվեն իրենց…
ՍԴ ճգնաժամը ստեղծել է իշխող քաղաքական ուժը իր ապօրինի քայլերով․ Ռուբեն Մելիքյան
Այո, այս հակասահմանադրական ճանապարհով ՍԴ գործունեությունը խափանելու, դատավորներին ապօրինաբար․․․
Եթե որեւէ մեկը կարծում է, որ ՄԻԵԴ-ի վրա հնարավոր է ճնշում գործադրել, ես այդ մարդկանց ցանկում չեմ. Բադասյան
Ես մի փոքր զարմացած էի, որ դիմումատուները ՄԻԵԴ-ից միջանկյալ միջոց կիրառելու իրենց դիմումով փորձում էին հասնել փաստացի նրան, որ սահմանադրական փոփոխությունները, որոնք ուժի մեջ էին մտնել կամ կասեցվեին...
Կառավարությունը Արտակարգ դրությունն օգտագործել է խիստ վիճահարույց օրինագծերի ընդունման համար․ Ավետիք Չալաբյան
Չորս շաբաթ առաջ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց արտակարգ դրությունը երկերաձգելու իր մտադրության մասին, ես այս...
ՄԻԵԴ-ն ասաց, որ այս դեպքերի համար միջոց չի կիրառում, եւ ես դրա համար խրախճանքի առիթ չեմ տեսնում․ Ալվինա Գյուլումյան
Դատարանն ասում է, որ առանց դրա էլ է հնարավոր վերականգնել մեր իրավունքը ցանկացած․․․
Մեզ չեն լռեցնելու. սա բումերանգի էֆեկտ է ունենալու. Շաքե Իսայան
Մենք պատրաստ ենք և անգամ այդ պարագայում, երբ նրանք ստիպված կլինեն ամբողջ խմբակցության պատգամավորների նկատմամբ քրեական․․․
Ամենաշատ