News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 11
USD
485.23
EUR
570.68
RUB
6.59
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Բարձրագույն դատական խորհուրդը վաղը՝  հուլիսի 9–ին, կհրապարակի Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու արդարադատության նախարարության միջնորդության վերաբերյալ որոշումը։ Նշենք, որ  դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայության ապացուցման պարտականությունը կրում է կարգապահական վարույթը հարուցած մարմինը, այս դեպքում՝ արդարադատության նախարարությունը, և վաղը ի վերջո պարզ կդառնա՝  Արդարադատության նախարարության միջնորդությունը հիմնավո՞ր է, թե՞ ոչ։

Նշենք, որ ԲԴԽ–ն կամ պետք է որոշում կայացնի  Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը մերժելու վերաբերյալ կամ դատավորի նկատմամբ կիրառի  հետևյալ կարգապահական տույժերից մեկը՝  նախազգուշացում,  նկատողություն կամ խիստ նկատողություն։ Թեև օրենքը նախատեսում է նաև էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնել դատավորի լիազորությունները, սակայն այդ դրութը չի կարող տարածվել դատավոր Ազարյանի վրա, քանի որ նա որևէ կարգապահական տույժ չունի։ Նշենք, որ նախկին խմբագրության դատական օրենսգրքի համաձայն էական կարգապահական խախտում է համարվում

1) երկու նկատողություն կամ մեկ խիստ նկատողություն ունեցող դատավորի կողմից կարգապահական խախտում կատարելը կամ

2) դատավորի կողմից այնպիսի արարք կատարելը, որն անհամատեղելի է դատավորի պաշտոնի հետ:

Վերջին դրույթը  դեռևս 2019թ. նոյեմբերին Սահմանադրական դատարանը ճանաչել է հակասահմանադրական, իսկ «էական խախտման» վերաբերյալ համապատասխան դրույթը խմբագրվել և իր արտացոլումն է գտել  «Դատական օրենսգիրք» Սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքում, որն ուժի մեջ է մտել մայիսի 2–ին։ Նշենք, որ այս փոփոխությունը տարածվում է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հարուցված կարգապահական վարույթների նկատմամբ, իսկ Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է ավելի վաղ՝ ապրիլի 10–ին, այսինքն Ազարյանի նկատմամաբ հարուցած վարույթի վրա տարածվում է նախկին օրենսդրությունը։ Սակայն անգամ այս պարագայում ԲԴԽ–ն չի կարող Ազարյանի լիազորությունները դադարեցնել ինչպես էլ, որ նրա արարքը որակվի, քանի որ հիշյալ դատավորը չունի կարգապահական տույժ։

Հավելենք նաև, որ դատավորի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժը պետք է համաչափ լինի կատարված խախտմանը: Կարգապահական տույժ կիրառելիս Բարձրագույն դատական խորհուրդը հաշվի է առնում խախտման բնույթը և հետևանքները, դատավորի անձը, առկա տույժերը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ:

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել ՀՔԾ պետի կողմից Արդարադատության նախարարությանը ներկայացված հաղորդումը։ Վարույթ հարուցելու հիմքում նախարարությունը դրել է «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցի գործով դատական նիստի ընթացքում Ազարյանի կողմից քննիչին ուղղված հետևյալ արտահայտությունը. «Հույս ունեի, որ չէիք իջնի ՀՔԾ պետի մակարդակին և չէիք քննադատի օրինական ուժի մեջ մտած դատական ակտը»։  Ըստ նախարարության՝  այս խոսքերով դատավորն անհարգալից վերաբերմունք է դրսևորել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի, ինչպես նաև ՀՔԾ աշխատակիցների նկատմամբ։ Ինքը՝ Ազարյանը հայտարարել է, որ  Հատուկ քննչական ծառայության պետին չի վիրավորել, պարզապես իրերը կոչել է իրենց անուններով։ Իսկ

Ազարյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանն էլ համարում է,  այս վարույթի հարուցումը պարզապես ցանկություն է՝ Ազարյանի վրա ճնշում գործադրելու, նրանից վրեժխնդիր լինելու։

Տպել
Ամենաշատ