News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Փաստ» թերթը գրում է. «Հակառուսական տրամադրությունների ակտիվացման փաստն այլեւս նույնիսկ թաքցնել չի հաջողվում: Փորձագետները քանիցս նշել են, որ դա արվում է իշխանության մեջ տեղավորված, ինչպես նաեւ իշխանամերձ արեւմտամետ հայտնի շրջանակների նախաձեռնությամբ ու վերահսկմամբ։ 

Այս օրերին վերստին ակտիվորեն քննարկվում է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հարցը, նշվում է, որ այս թեման իշխանությանը սպասարկող «փորձագիտական» որոշակի շրջանակների կողմից պարբերաբար դրվում է Նիկոլ Փաշինյանի սեղանին։ 

«Փաստ» թերթի տեղեկություններով, հանգստյան օրերին իշխանության ներսում բավականին լուրջ «ռազբորկաներ» են ընթացել, որոնց հիմնական թեման կապված է եղել հենց 102-րդ ռազմաբազայի հետ։ Բանն այն է, որ իշխանության մեջ գտնվող այն սեգմենտը, որը բացահայտ հակառուսական «գծի մեջ» է, Փաշինյանին տեւական ժամանակ փորձում է ամեն կերպ համոզել, որ պետք է հակառուսական թեման թեժ պահել եւ դա անել իրենց «երկրորդ էշելոնի» միջոցով։ 

Մեր աղբյուրի փոխանցմամբ, առաջարկվում է դա անել՝ բազայի հետ կապված բավականին մեծ թվով բացասական տեղեկություններ շրջանառելու միջոցով: 

Մասնավորաբար, ըստ ծրագրի, տարբեր առիթներով «սլիվներ» պետք է հրապարակվեն կամ մարդկանց «կարծիքներ» ներկայացվեն, որ «ռուս զինվորները բավականին վատ վարք են դրսեւորում», կամ, ասենք, «Գյումրու հայ բնակչության նկատմամբ ցուցաբերում են արհամարհական պահվածք» եւ այլն։

Թերթի աղբյուրը փոխանցել է, որ այս ուժերի գերնպատակն ի սկզբանե ռազմաբազայի լիկվիդացիայի հարցն է եղել, ու հիմա էլ նրանք ակտիվացնում են թեման։ 

Սակայն, մեր տեղեկություններով, նույն իշխանությունների մեջ մեծ թիվ են կազմում նրանք, ովքեր կտրուկ դեմ են նման տրամադրությունների տարածմանը եւ հիշյալ գաղափարին մասնավորաբար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Նիկոլ Փաշինյանն անցել է բացարձակ պետական ահաբեկչության․․․
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Քրեական վարույթով պարզվել էր, որ Ընկերության տնօրենը, 2023 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի...
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Քրեական վարույթով պարզվել էր, որ Ընկերության տնօրենը, 2023 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի...
«Փաստ». Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում
Այսպես, իրավապաշտպան կազմակերպությունը ուշադրություն է դարձնում լրագրողական հետաքննությունների...
«Հրապարակ». Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել
Ըստ կառավարության որոշման, Ադրբեջանի հարձակման հետևանքով տուժել է այս ընկերությանը պատկանող մի...
«Փաստ». Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ
Շուտով կլրանա 2018 թ. իշխանափոխության 6 տարին, և վաղուց պարզ է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ոչ միայն...
Ամենաշատ