News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նախազգուշացրել է, որ Լիբիայի պատերազմում արտաքին միջամտությունը հասել է «աննախադեպ մակարդակների», եւ կոչ է արել առանցքային խաղացողներին եւ նրանց աջակիցներին դադարեցնել այս փակուղին եւ համաձայնել հրադադարի եւ խաղաղ բանակցությունների շուրջ:

Իրավիճակը «մռայլ» անվանելով՝ Գուտերեշը նշել է, որ Լիբիայում քաղաքական առաքելությունը դեէսկալացիայի փորձեր է ձեռնարկում՝ ընդհուպ մինչեւ ապառազմականացված գոտու ստեղծում, որպեսզի փորձի լուծում գտնել բանակցությունների միջոցով եւ կյանքեր փրկել, հայտնում է Associated Press-ը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ ապրիլի 1-ից հունիսի 30-ը ընկած ժամանակահատվածում Լիբիայում առնվազն 102 խաղաղ բնակիչ է զոհվել, եւս 254 քաղաքացի վիրավորվել է:

Գուտերեշը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կայացած հանդիպման ընթացքում:

Հանդիպման մյուս մասնակիցների թվում Լիբիայում հրադադարի անհրաժեշտության մասին պնդում էին Չինաստանի, Հարավային Աֆրիկայի եւ Եգիպտոսի արտգործնախարարները:

«Մենք բոլորս խիստ հանձնառություններ ենք ստանձնել հունվարին Բեռլինում կայացած համաժողովի ժամանակ, եւ այժմ եկել է ժամանակը, որպեսզի այդ խոսքերը վերածենք կոնկրետ գործողությունների: Բեւեռացումը, որը Լիբիան թատրոնի է վերածել պրոքսի պատերազմների համար, պետք է դադարեցվի: Լիբիական կողմին սատարելու գործողությունը պետք է դադարեցվի»,- վիրտուալ հանդիպման ժամանակ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ