News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 23
USD
485.42
EUR
568.62
RUB
6.36
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Մահացել է Կոտ-դ'Իվուարի վարչապետ Ամանդո Գոն Կուլիբալին, հայտնում է BBC News-ը:

Երկրի կառավարության 61-ամյա ղեկավարը որպես նախագահի թեկնածու ընտրվել էր իշխող կուսակցության կողմից։ Նա պետք է առաջադրվեր նախագահի պաշտոնում հոկտեմբերին այն բանից հետո, երբ նախագահ Ալասան Օուաթարան հրաժարվեց առաջադրվել երրորդ ժամկետի համար:

Նշվում է, որ Գոն Կուլիբալին վերջերս էր վերադարձել Ֆրանսիայից, որտեղ երկու տարի բուժում էր ստանում: Նա սրտի հետ կապված խնդիրներ ուներ:

Երկրի նախագահի խոսքով՝ վարչապետը կաբինետում անցկացվող ամենշաբաթյա հանդիպման ժամանակ իրեն վատ էր զգացել: Նա հոսպիտալացվել էր եւ ավելի ուշ մահացել հիվանդանոցում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել