News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հինգշաբթի առավոտյան նավթի գները ցույց են տալիս խառը միտումներ են ցույց տալիս ԱՄՆ-ում պահանջարկի վերականգնման նշանների ֆոնին՝ ընդ րուոմ, գտնվելով կարանտինային միջոցառումների վերսկսման վախի ճնշման տակ, վկայում են աճուրդի տվյալները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Առավոտի դրությամբ Brent տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների գինը բարձրացել է 0․05 տոկոսով եւ կազմել 43․31 դոլար մեկ բարելի դիմաց: WTI տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսները նվազել են 0․1 տոկոսով՝ հասնելով բարելի դիմաց 40․86 դոլարի:

Չորեքշաբթի ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը հաղորդել է, որ երկրում բենզինի պաշարներն անսպասելիորեն նվազել են 1․9 տոկոսով եւ կազմել 251․7 միլիոն բարել, մինչդեռ վերլուծաբաններն ակնկալում էին, որ ցուցանիշը չի փոփոխվի: Ընդ որում, նավթի առեւտրային պաշարները (բացառությամբ ռազմավարական պահուստի) մեկ շաբաթվա ընթացքում, որն ավարտվեց հուլիսի 3-ին, ավելացել են 5․7 միլիոն բարելով կամ 1․1 տոկոսով՝ հասնելով 539․2 միլիոն բարելի։

«Շուկան այս պահին ցանկանում է ամեն կերպ կայուն աճ տեսնել։ Անորոշ տվյալներ կան պահանջարկի վերաբերյալ»,- նշել է National Australia Bank-ի հումքային սեկտորի հետազոտությունների բաժնի ղեկավար Լահլան Շոն, որի խոսքերը մեջբերում է Reuters-ը:

Ընդ որում, ԱՄՆ-ում COVID-19-ի դեպքերի բռնկումը մեծացրել է կարանտինային սահմանափակումները վերսկսելու հավանականությունը, ինչը կզսպի վառելիքի պահանջարկի վերականգնումը:

Շոն հավելել է, որ գազի պահանջարկը նվազում էր ԱՄՆ-ի այն շրջաններում, որտեղ կրկին կարանտինային միջոցառումներ էին ներդրվում, մինչդեռ պահանջարկն արեւելյան ափին, որտեղ կորոնավիրուսը վերահսկողության տակ է գտնվում, լավ վերականգնվում է:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ