News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 27
USD
485.27
EUR
565.05
RUB
6.28
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 9-ի նիստում որոշում կայացրեց վարչապետի աշխատակազմի 420 հազար եվրո գումար հատկացնել:

Նշենք, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և «Կորսան Կորվիամ Կոնստրուկցիոն» ընկերության միջև կնքված պայմանագրի շրջանակներում իսպանական դատարաններում ՀՀ շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակով Մադրիդում գործող Linklaters S.P.A. ընկերության հետ 420,000 եվրո ընդհանուր արժողությամբ փաստաբանական և իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքվել:

Գումարը կհատկացվի ՀՀ 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Ընկերությունն իր ներկայացրած գնառաջարկում ներկայացրել է 50,000 եվրոյի չափով կանխավճարի պահանջ։ Բացի այդ, փաստացի մատուցված ծառայությունների դիմաց վճարումը նախատեսվում է կատարել յուրաքանչյուր ամիս ընկերության ներկայացրած հանձնման-ընդունման արձանագրությունների և հաշվարկային փաստաթղթերի հիման վրա։ Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտ է ՀՀ վարչապետի աշխատակազմին 2020թ. ընթացքում վճարումները ժամանակին ապահովելու նպատակով հատկացնել 420,000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել