News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 19
USD
522.19
EUR
629.92
RUB
7.03
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Կորոնավիրուսը աշխարհում շարունակում է ծավալվել, միայն երեկվա դրությամբ նոր դեպքերն աշխարհում գերազանցել են 100 հազարը, իսկ ընդհանուր դեպքերի թիվը գերազանցել է 12 մլն-ը:  Այս մասին, այսօր՝ հուլիսի 9-ին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երկրները, որոնք հայտարարել էին, որ հաղթահարել են կորոնավիրուսի համաճարակը, վերադառնում են նորից  համաճարակի ամենաակտիվ փուլ: Երեկ ԱՀԿ-ն հայտարարեց, որ հաստատված է համարում, որ օդի միջոցով վարակը կարող է տարածվել: Սա այն է, ինչի վերաբերյալ նախորդ շաբաթ հայտարարել էինք: Այս առումով է կարեւորվում դիմակների կրումը, այդ թվում բաց տարածքներում»,-ասաց Փաշինյանը:

Նա նկատեց, որ փողոցում դիմակներ կրելու պարտադրանքից ազատվելու են միայն այն անձինք, որոնք փաստաթղթով ամրագրված կարողանալու են հիմնավորել իրենց այս կամ այն հիվանդության առկայությունը. «Բանավոր խոսքի վրա չի կարող հիմնվել: Հակառակ դեպքում ոստիկանությունը պետք է կիրառի տուգանքներ:

Ընդ որում տուգանքների հետ կապված հայտնի շրջանակները փորձում են շահարկումներ անել: Այո, մենք ասում ենք, որ ամենախիստ միջոցներով պետք է կարողանանք ապահովել հակահամաճարակային կանոնների պահպանումը: Այս ճանապարհին հետեւողական ենք լինելու, անհրաժեշտության դեպքում ներդնելու ենք նոր խստացումներ: Մեր նպատակն է այնպես անելը, որ նաեւ մեր այն սիրելի հայրենակիցները, որոնց համար մոտիվացիան կարող է լինել միայն  տուգանքից խուսափելը, նաեւ այդ քաղաքացիներին կարողանանք քաջալերել, որ նրանք դիմակներ կրեն: ՀՀ քաղաքացին կորոնավիրուսից մահանալու մատերիալ չէ»,-հայտարարեց Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հնարավոր է՝ Գերմանիան մտցնի շնչադիմակների պարտադիր կրում
Գերմանիայի իշխանությունները քննարկում են FFP2 դասի մասնագիտական շնչադիմակների պարտադիր կրում մտցնելու հնարավորությունը...
Չինաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման նոր էպիկենտրոն
Կիրակի հայտնաբերվել է վարակման 109 նոր դեպք, երկրի ներսում՝ 93, մահացածներ չկան...
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք
ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները ախտահանման աշխատանքներ են կատարել…
Շվեդիայում տուգանք են սահմանել համավարակի պատճառով մտցված կանոնների խախտման համար
Նոր տուգանքի մասին դրույթը կսկսի գործել հունվարի 27-ից...
Փարիզում Disneyland-ը աշխատանքի վերսկսումը հետաձգել է մինչեւ ապրիլի 2
Եվրոպայում ստեղծված իրավիճակի պատճառով փարիզյան Disneyland-ը փետրվարի 13-ին չի բացվի...
Bloomberg. ԵՄ-ում մտադիր են մինչեւ ամառ պատվաստել մեծահասակ բնակչության առնվազն 70%-ին
Բացի այդ, ըստ նախագծի, մինչեւ հունվարի վերջը ԵՀ-ն պատրաստվում է ԵՄ անդամ-երկրների հետ համաձայնեցնել պատվաստումների վկայականի կազմման արձանագրությունը․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ