News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Համացանցում երեխաների տվյալները հրապարակելու հարցը որոշում են ծնողները։ Այդ մասին հայտարարել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության ղեկավար Գեւորգ Հայրապետյանը հուլիսի 9-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Մեկնաբանելով բազմաթիվ դեպքեր, երբ սոցիալական ցացներում տարածվում են հիվանդ երեխաներին օգնելու կոչեր եւ հրապարակվում լուսանկարներ ու տվյալներ փոքրիկների մասին՝ Հայրապետյանը նշել է, որ երեխայի մասին տվյալները հրապարակելու համաձայնությունը տալիս են ծնողները։ «Հաճախ բարեգործական կազմակերպությունները դիմում են Գործակալություն խորհրդատվության համար։ Եթե Գործակալությունն արձանագրում է, որ հրապարակվում են տվյալներ, որոնց միջոցով հետագայում կարող է նույնականացվել երեխան, կառույցը կարող է միջամտել։ Դեռեւս բոլորը հետեւում են խորհուրդներին եւ համագործակցում։  Անձնական տվյալներն ինքնին գաղտնիք չեն համարվում։ Հարցն այն է, թե որքանով դրանց հրապարակումը կնպաստի երեխային օգնելու նպատակի իրագործմանը։ Այդ տեսանկյունից անձնագրային տվյալների հրապարակումը շատ կասկածելի է»,-հավելել է Գործակալության ղեկավարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ