News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սահմանադրական դատարանի նկատմամբ իշխանությունների «պյուռոսյան հաղթանակն» իրավական առումով, մեղմ ասած, խոցելի գործընթաց է։ Սրա մասին բազմիցս խոսել ենք, իսկ հիմա էլ ավարտին ենք հասցնում ՍԴ ուղարկվելիք մեր դիմումը:

Իրավական առումով խոցելի գործընթաց է նաև «նախկինների» նախաձեռնած արշավանքը, որը կառուցված էր ՍԴ-ում երկրորդ նախագահի գործը քննելու օրերը ետ ու առաջ տանելով:

Ինչո՞ւ պետք է Լուսավոր Հայաստանը «տեղավորվեր» իրավակական առումով կասկածելի այս գործընթացներում։ Ինչո՞ւ պետք է Լուսավոր Հայաստանը «տեղավորվի» սևերի կամ սպիտակների բաժանված ու կռիվ-կռիվ հիշեցնող բանակներում։ Լույսը չի լինում սև կամ սպիտակ։ Նույն կերպ՝ Լուսավորը չի կարող լինել սև կամ սպիտակ։ Լուսավորը լուսավոր է՝ այն հազարավոր ողջամիտ ու պարկեշտ մարդկանց աչքերում, ովքեր իրենց ապագան չեն տեսնում իրար ոչնչացնելու մոլուցքով տարված այս ճամբարներում։

Մենք գիտակցում ենք, որ սա դժվար ճանապարհ է։ Մենք գիտակցում ենք, որ այդ դժվար ճանապարհին մեզ շատերը չեն հասկանալու ու չեն հասկանալու հատկապես այն բոլոր ուժերը, որոնք հենց նեղն են ընկնում, նոր են միայն հիշում մեզ հետ համագործակցելու մասին։ Աստված իրենց հետ։ Աստված նաև բոլոր նրանց հետ, ովքեր իրենց տնօրինած ահռելի քարոզչական միջոցները հիմա էլ վատնում են Լուսավորին հայհոյելու համար։

Ատելությունից կուրացած ու խլացած՝ նրանք չեն տեսնում ու չեն լսում այն հազարավոր մարդկանց, ովքեր զզվանքով են խոսում թե’ սրանցից և թե’ նրանցից։ Եւ մենք այդ մարդկանց խոսքն ու միտքը լսելի ենք դարձրել և այդպես շարունակելու ենք նաև ապագայում։ Կյանքը չի ավարտվում, և ժամանակը ցույց կտա, որ անբարոյական քաղաքական վաստակը ժամանակավոր է, իսկ բարոյականը՝ տևական։

Հիշեցման կարգով միայն նկատել տանք, որ Լուսավոր Հայաստանի կանխատեսումներն իրականություն դառնալու սովորույթ ունեն։ Որպես կանոն՝ ինչ ասել ենք, այդ էլ կատարվել է, և դա այն ճշմարտություններից է, որ ով աչք ունի՝ կտեսնի, ով ականջ ունի՝ կլսի»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ մասնագիտական որակներից, շատ բարեխիղճ անձինք արատավորվելու են. Սիրանուշ Սահակյանը ՍԴ նոր անդամների մասին
Սա նշանակում է, որ այն դատավորները, ում իրավունքների խախտում կարձանագրվի, պետք է իրավական եւ փաստացի վերականգնվեն իրենց…
ՍԴ ճգնաժամը ստեղծել է իշխող քաղաքական ուժը իր ապօրինի քայլերով․ Ռուբեն Մելիքյան
Այո, այս հակասահմանադրական ճանապարհով ՍԴ գործունեությունը խափանելու, դատավորներին ապօրինաբար․․․
Եթե որեւէ մեկը կարծում է, որ ՄԻԵԴ-ի վրա հնարավոր է ճնշում գործադրել, ես այդ մարդկանց ցանկում չեմ. Բադասյան
Ես մի փոքր զարմացած էի, որ դիմումատուները ՄԻԵԴ-ից միջանկյալ միջոց կիրառելու իրենց դիմումով փորձում էին հասնել փաստացի նրան, որ սահմանադրական փոփոխությունները, որոնք ուժի մեջ էին մտնել կամ կասեցվեին...
Կառավարությունը Արտակարգ դրությունն օգտագործել է խիստ վիճահարույց օրինագծերի ընդունման համար․ Ավետիք Չալաբյան
Չորս շաբաթ առաջ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց արտակարգ դրությունը երկերաձգելու իր մտադրության մասին, ես այս...
ՄԻԵԴ-ն ասաց, որ այս դեպքերի համար միջոց չի կիրառում, եւ ես դրա համար խրախճանքի առիթ չեմ տեսնում․ Ալվինա Գյուլումյան
Դատարանն ասում է, որ առանց դրա էլ է հնարավոր վերականգնել մեր իրավունքը ցանկացած․․․
Մեզ չեն լռեցնելու. սա բումերանգի էֆեկտ է ունենալու. Շաքե Իսայան
Մենք պատրաստ ենք և անգամ այդ պարագայում, երբ նրանք ստիպված կլինեն ամբողջ խմբակցության պատգամավորների նկատմամբ քրեական․․․
Ամենաշատ