News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Էկոակտիվիստները բողոքի ակցիա են կազմակերպել Փարիզի Աստվածամոր տաճարի դիմաց՝ պաստառներ  կախելով տաճարի դիմաց կանգնեցրած շինարարական կռունկից, հայտնում է Associated Press-ը:

Բողոքի ցույցերը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին մեղադրում են կլիմայի փոփոխություններին լուծելու համար գործողությունների բացակայության մեջ:

Ցուցարարները Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին մեղադրել են կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի համար քայլեր չձեռնարկելու համար։
Հայտարարության մեջ բնապահպանական ակտիվիստները նշել են, որ լուսաբացին չորս անձ բարձրացել է մոտ 80 մետր բարձրությամբ շինարարական կռունկի վրա եւ կախել է «Կլիմա. Ժամանակն է գործել» գրությամբ պաստառները:

Մի քանի ժամ անց ակտիվիստները հանել են պաստառները շինարարական կռունկի վրայից։

Greenpeace France-ի տվյալներով՝ միջադեպի հետ կապակցությամբ ձերբակալվածներ չկան։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ