News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Իրանը հայտնել է Ուկրաինայի հետ հուլիսի 20-ից բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին, հաղորդում է Ինտերֆաքս Ուկրաինան:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը որեւէ պատճառ չի փնտրում Ուկրաինայի հետ չհամագործակցելու համար: Այդ կապակցությամբ Իրանը հայտնում է երկկողմ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին՝ կապված ուկրաինական ինքնաթիռի կործմանման հետաքննության հետ»,-ասել է դեսպանը:

Ավելի վաղ Ուկրաինայի ԱԳ նախարարի տեղակալ Եվգենի Ենինը հայտարարել է, որ Իրանը պատրաստ չէ ընդունել խոցված ինքնաթիռի համար փոխհատուցման հարցով բանակցությունների մասին ՈՒկրաինայի առաջարկը:

Ուկրաինայի միջազգային ավիաուղիներին պատկանող Boeing 737-800 ինքնաթիռը, որն իրականացնում էր Թեհրան-Կիեւ չվերթը, խոցվել էր հունվարի 8-ին Թեհրանում Իմամ Հոմեյնիի անվ. Միջազգային օդանավակայանում: Ինքնաթիռում գտնվել են 167 ուղեւորներ եւ անձնակազմի 9 անդամներ, բոլորը մահացել են: Նրանց թվում եղել են Ուկրաինայի 11, Իրանի 82, Կանադայի 63, Շվեդիայի 10, Աֆղանստանի 4, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի 3-ական քաղաքացիներ: Հունվարի 11-ին Իրանի իշխանությունները խոստովանել են, որ ինքնաթիռը սխալմամբ խոցվել է իրանցի զինվորականների կողմից:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ