News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, մեկնաբանելով մայրցամաքում նոր կորոնավիրուսի տարածումը, Բրազիլիայում ռեկորդային թվերը երկրի առաջնորդ Ժաիր Բոլսոնարուի անպատասխանատու խելագարության արդյունք է անվանել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ցանկանում եմ կիսվել իմ մտահոգությամբ… Բրազիլիայի թվերը Ժաիր Բոլսոնարուի անպատասխանատու խելագարության պատճառով են: Ես հավատում եմ, որ Բոլսոնարուն անկառավարելի է»,- ասել է Մադուրոն Twitter-ի իր միկրոբլոգում հրապարակված ելույթի ժամանակ:

Նա հիշեցրել է իրավիճակը, որը հանգեցրեց վերջին սկանդալին. Բոլսոնարուն, հեռու կանգնելով  լրագրողներից, հանել էր դիմակը՝ հայտարարելու համար, որ իր մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։

Բրազիլիայի մամուլի ասոցիացիան (ABI) մտադիր է դատի տալ Բոլսոնարուին, քանի որ նա լրագրողներին կորոնավիրուսով վարակվելու ռիկսի է ենթարկել՝ խախտելով մեկուսացման ռեժիմը եւ լրատվամիջոցներին հրավիրելով անձնական հայտարարության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ