News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում կորոնավիրուսի կանխարգելման օպերատիվ շտաբը համաձայնել է Տրանսպորտի նախարարության, ավիափոխադրումների դաշնային գործակալության եւ «Աերոֆլոտ» ՓԲԸ-ի առաջարկությանը՝ երկու փուլով միջազգային հաղորդակցությունը վերսկսելու վերաբերյալ: Առաջին փուլի երկրների ցանկը ներկայացնելու են Արտաքին գործերի նախարարությունը, «Ռոսպոտրեբնադզոր»-ը եւ «Ռոսավիացիա»-ն, հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով համապատասխան փաստաթուղթը։ Այս մասին նշվում է հուլիսի 6-ին օպերատիվ շտաբի նիստի արձանագրություններում։ 

Փաստաթղթի համաձայն՝ «Ռոսպոտրեբնադզոր»-ը նախ պետք է մշակի արտասահմանյան երկրներում համաճարակի իրավիճակի գնահատման չափանիշները՝ համաձայնեցնելով դրանք Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության և ավիափոխադրումների դաշնային գործակալության հետ: Այնուհետեւ բոլոր շահագրգիռ գերատեսչությունները եւ «Աերոֆլոտ»-ը պետք է համաձայնեցնեն օդային հաղորդակցության վերսկսման ալգորիթմը. դրանք տրանսպորտի նախարարությունը, «Ռոստուրիզմ»-ը, «Ռոսպոտրեբնադզոր»-ը եւ արտաքին գործերի նախարարությունն են:

ՌԴ տրանսպորտի նախարարությանը հանձնարարվել է նաեւ գնահատել միջազգային օդանավակայանների պատրաստակամությունը բացել օտարերկրյա պետությունների հետ օդային հաղորդակցությունը եւ ավելացնել ուղեւորափոխադրումների ծավալները Այս ցուցումների վերջնաժամկետն արդեն լրացել է. փաստաթղթում նշված է հուլիսի 8-ը:

Բացի այդ, արձանագրության մեջ նշվում է, որ օպերատիվ շտաբը համաձայնել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի առաջարկության հետ՝ Ռուսաստանի Դաշնություն ժամանող ռուսաստանցիներին սանիտարական եւ կարանտինային միջոցառումների վերաբերյալ. դա կարող է ինչպես լինել 14-օրյա կարանտին լինել, այնպես էլ կորոնավիրուսի ախտորոշման թեստավորում՝ կախված այն երկրի համաճարակաբանական իրավիճակից, որից նրանք ժամանել են։
Իր հերթին, Ռուսաստանի տուրիստական ​​արդյունաբերության միության նախագահ Անդրեյ Իգնատիեւը հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնությունը կարող է վերականգնել միջազգային ավիափոխադրումներն օգոստոսին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ըստ նրա՝ առաջինը թռիչքների համար կարող են բացվել ԱՊՀ երկրները։

«Մինչև օգոստոսի 1-ը «Ռոսավիացիա»-ն որեւէ միջազգային թռիչք չի նախատեսում, դրանք արգելված են: Սակայն հուլիսի 27-ին, մեր տվյալների համաձայն, «Շերեմետեւո» օդանավակայանը կսկսի նախապատրաստվել թռիչքներին: Հնարավոր է՝ միջազգային թռիչքները վերսկսվեն օգոստոսից»,- ասել է Իգնատեւը:

Մինչդեռ, կորոնավիրուսի ներմուծման եւ տարածման կանխարգելման օպերատիվ շտաբը զգուշացնում է, որ այլ երկրների հետ միջազգային հաղորդակցության վերսկսումը տեղի կունենա երկու փուլով:

Նշենք, որ COVID-19-ի համավարակի պատճառով Ռուսաստանի իշխանությունները ամբողջությամբ փակել են միջազգային ուղեւորափոխադրումները: Փոխադրողները կկարողանան իրականացնել միայն հայրենակիցների տեղափոխումը հայրենիք, ինչպես նաեւ՝ բեռների, փոստային, բժշկական եւ հումանիտար թռիչքներ, տեխնիկական սպասարկման համար դատարկ ինքնաթիռների թռիչքներ, տարանցիկ թռիչքներ մինչլիցքավորման համար (անձնակազմի փոփոխում) երկրի տարածքում թռիչքներ, որոնք իրականացվում են Ռուսաստանի կառավարության առանձին ​​որոշումների համաձայն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ