News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի կարողությունը գերազանցել է 180 միլիարդ դոլարը, գրում է Forbes-ը:

Չորեքշաբթի օրը Բեզոսի հիմնադրած էլեկտրոնային ոլորտի հսկայի բաժնետոմսերի արժեքը հասել է ռեկորդային մակարադակի, ինչի արդյունքում ընկերության շուկայական կապիտալիզացիան բարձրացել է մինչեւ 1․54 տրլն դոլար։

Արդյունքում Բեզոսի կարուղությունը, ով հանդիսանում է ընկերության 11.1 տոկոսի սեփականատերը, հասել է 182․6 միլիարդ դոլարի։

Մարտի առաջին կեսին կորոնավիրուսի տարածումից ի վեր, Amazon-ի բաժնետոմսերը նվազել էին 15 տոկոսով։

Մարտի 12-ից Amazon-ի բաժնետոմսերի արժեքը բարձրացել է 80 տոկոսով, ինչը պայմանավորված է սպառողների կողմից համացանցի միջոցով ապրանքեր ձեռք բերելու ծավալների ավելացմամբ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ