News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն անդրադարձել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Գյուլումյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով միջանկյալ միջոց չկիրառելու վերաբերյալ:

Նա Facebook-ի իր էջում գրել է.

«ՄԻԵԴ որոշման վերաբերյալ իշխանական քարոզչամեքենան ու իրականությունը

Սա իմ դեմքն է, երբ կարդում եմ իշխանական քարոզչամեքենայի՝ ՄԻԵԴ-ը ՄԻԵԿ-ից, ՄԻԵԿ-ը ՄԱԿ-ից, ՄԱԿ-ը ԵԿՄ-ից չտարբերող անձանց մեկնաբանությունները Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Գյուլումյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով միջանկյալ միջոց չկիրառելու վերաբերյալ: Այս մասին

առանձնակի զվարճալի են «ապտակ», «շառաչուն ապտակ ՄԻեԴ-ից» եւ այլ նման մտքեր շաղ տվող, չարությունից, բայց նաեւ ապագա ՍԴ կազմից երջանկացած տղաներն ու կանայք։

Մինչ դուք «հաղթանակի» խրախճանք կազմակերպած ու դրանով արբեցած տարածում եք լուրեր, որ ՄԻԵԴ-ը մերժել է Հրայր Թովմասյանին և այլ դատավորներին, զուգահեռ իրականությունում Եվրոպական դատարանը արձանագրել է, որ այս գործով ԸՆԴԱՄԵՆԸ չի կիրառում միջանկյալ միջոց, սակայն պատրաստ է քննարկել դատավորների գանգատը, ընդ որում՝ դատարանը ընդգծել է գործի քննությունը ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ կատարելու պատրաստակամությունը: Սա՝ քանզի խախտումների բնույթն է ակնհայտ։ Ու քանզի բովանդակային հարցերի վերաբերյալ պատասխանները մեղմ ասած բավարար չեն։ Սա նշանակում է սովորաբար երկար տեւող գործ չի լինելու։

ՄԻԵԴ-ը ՉԻ քննարկել ՀՀ-ում սահմանադրական փոփոխությունները ու այդ ընթացքում իշխանության ուզուրպացիայի հարց, ՉԻ քննարկել դատավորների ազատման իրավաչափությունը, ՉԻ տվել որևէ գնահատական, այլ ընդամենը այս պահին սահմանադրական փոփոխություններ սառեցնելու միջանկյալ միջոց չի կիրառել:

ՄԻԵԴ-ը նաեւ ՉԻ փրկել ու չի Սրբագրել իշխանական իրավաբանների կոպիտ այնպիսի սխալները, ինչպիսիք են «ՍԴ մասին» օրենքում փոփոխությունները «մոռանալը», ՍԴ չդիմելը եւ այլն եւ այլն։ Դու ձեր «իրավաբաններին» դեռ շատ եք «շնորհակալ» լինելու։ Ի դեպ նրանց ջանքերն ուղղված էին ոչ այնքան ՄԻԵԴ՝ այդ թվում բովանդակային հարցերի պատասխաններին, որքան նրան, որ պատմում էին ՄԻԵԴ-ին, թե որն է ՄԻԵԴ-ի պրակտիկան միջանկյալ միջոցի մասով...

Մի քիչ մտածեք՝ թե Արմեն Բրիտանացին ինչու ՈՉԻՆՉ չի ստորագրում այս սահմանադրական փոփոխությունների հետ կապված։ Կարո՞ղ է ձեզնից ավելի հեռատես է։

Միջանկյալ միջոցի չկիրառումը բավական կանխատեսելի էր, քանի որ նույն ՄԻԵԴ պրակտիկան վկայում է, որ նման միջոցներ կիրառում են, երբ կա, օրինակ, կյանքին կամ առողջության սպառնալիք (տես` օրինակ Սամվել Մայրապետյանի գործով միջանկյալ միջոցը), էքստրադիցիայի վտանգ: Ես կարծում եմ, որ ՍԴ դատավորները գիտեին, որ այս հարցում միջանկյալ միջոց կիրառելու հավանականությունը հարյուր տոկոս չէ, սակայն ամեն դեպքում որոշել են օգտվել այս գործիքակազմից՝ որպես պրոցեսի մեկնարկ։

Հ.Գ.1 Օգոստոսի 28-ին այս՝ արդեն շարունակվող գործով դիրքորոշում ներկայացնելու նոր ժամկետն է։ Բայց դուք մի շեղվեք՝ հրճվեք ու ընտրեք նոր դատավորներ։ Ես այդ դատավորների ինքնավստահությունից եմ ուզում։

Խոստանում եմ նույն դեմքով հետեւել նույն մարդկանց հրճվանքին այս գործի վերաբերյալ ՄԻԵԴ որոշման ժամանակ։ Կարդացի՞ք այս ամենը սիրելի քարոզիչներ, դե կարող եք անցնել առաջ և շարունակել ձեր հրճվանքը:

Հ.Գ. 2 Ազարյան Ալեքսանդրը ապացուցեց, իսկ նախարարն ու իշխանությունը ցույց տվեցին այն, ինչ մենք բոլորս էլ գիտենք՝ «Դուք Միշտ պարտվում եք, երբ գործում է ոչ թե անբարո քաղաքականությունը, այլ զուտ իրավունքը»։ ՄԻԵԴ-ը եւս դա կարձանագրի։ Կասկած չունեմ։ Այս անգամ՝ հարգանքներս ԲԴԽ-ին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ մասնագիտական որակներից, շատ բարեխիղճ անձինք արատավորվելու են. Սիրանուշ Սահակյանը ՍԴ նոր անդամների մասին
Սա նշանակում է, որ այն դատավորները, ում իրավունքների խախտում կարձանագրվի, պետք է իրավական եւ փաստացի վերականգնվեն իրենց…
ՍԴ ճգնաժամը ստեղծել է իշխող քաղաքական ուժը իր ապօրինի քայլերով․ Ռուբեն Մելիքյան
Այո, այս հակասահմանադրական ճանապարհով ՍԴ գործունեությունը խափանելու, դատավորներին ապօրինաբար․․․
Եթե որեւէ մեկը կարծում է, որ ՄԻԵԴ-ի վրա հնարավոր է ճնշում գործադրել, ես այդ մարդկանց ցանկում չեմ. Բադասյան
Ես մի փոքր զարմացած էի, որ դիմումատուները ՄԻԵԴ-ից միջանկյալ միջոց կիրառելու իրենց դիմումով փորձում էին հասնել փաստացի նրան, որ սահմանադրական փոփոխությունները, որոնք ուժի մեջ էին մտնել կամ կասեցվեին...
Կառավարությունը Արտակարգ դրությունն օգտագործել է խիստ վիճահարույց օրինագծերի ընդունման համար․ Ավետիք Չալաբյան
Չորս շաբաթ առաջ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց արտակարգ դրությունը երկերաձգելու իր մտադրության մասին, ես այս...
ՄԻԵԴ-ն ասաց, որ այս դեպքերի համար միջոց չի կիրառում, եւ ես դրա համար խրախճանքի առիթ չեմ տեսնում․ Ալվինա Գյուլումյան
Դատարանն ասում է, որ առանց դրա էլ է հնարավոր վերականգնել մեր իրավունքը ցանկացած․․․
Մեզ չեն լռեցնելու. սա բումերանգի էֆեկտ է ունենալու. Շաքե Իսայան
Մենք պատրաստ ենք և անգամ այդ պարագայում, երբ նրանք ստիպված կլինեն ամբողջ խմբակցության պատգամավորների նկատմամբ քրեական․․․
Ամենաշատ