News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ստամբուլում Սուրվ Սոֆիայի շուրջ ստեղծված իրավիճակը Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ երկկողմ հարաբերությունների հարց է, եւ Աթենքը պետք է ​​կոշտ պատասխան տա, որը կհասկանան Անկարայում, հայտարարել է «Հունաստանի որոշումը» կուսակցության ներկայացուցիչ Տանասիս Միլոնասը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նրա խոսքով՝ կուսակցության դիրքորոշումն է Սալոնիկում գտնվող թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի տուն-թանգարանը վերածել Պոնտոսի հույների ցեղասպանության թանգարանի:

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ սպասում է Պետական ​​խորհրդի որոշմանը՝ Սուրբ Սոֆիայի կարգավիճակը փոխելու եւ թանգարանից մզկիթի վերածելու հնարավորության մասին եւ գործելու է դրա հիման վրա: Թուրքիայի Գերագույն Վարչական դատարանը՝ Պետական ​​խորհուրդը, հուլիսի 2-ին քննարկել է Սուրբ Սոֆիայի կարգավիճակի փոփոխության հարցը: Պետական ​​խորհուրդը կարծում է, որ նախագահի հրամանը բավարար է տաճարի կարգավիճակը փոխելու համար: Սպասվում է, որ Պետական ​​խորհրդի որոշումը նախատեսվում է հրապարակել 15 օրվա ընթացքում:

«Մենք կարծում ենք, որ պետք է ուժեղ արձագանք լինի: Սա Սալոնիկներում Քեմալ Աթաթուրքի տան համանման վերափոխումն է՝ այն տան, որը նրա տունն է համարվում, պոնտոսական հելլենիզմի հուշարձանի՝ պոնտացիների ցեղասպանության հիշատակի թանգարանի»,- նշել է կուսակցության ներկայացուցիչը:
Նա վկայակոչել է կուսակցության պաշտոնական հայտարարությունը, որում նշվում է, որ միայն այդպես «բարբարոսները կարող են հասկանալ», եւ նաև, որ Հունաստանի կառավարությունը համապատասխան կոշտ պատասխան  չի տալիս՝ Թուրքիային «վնաս չհասցնելու» համար։

Հունաստանի տվյալներով՝ ավելի քան 350 հազար պոնտացի հույն է դարձել ցեղասպանության զոհ: Անկարան մեղադրանքները «ֆանտաստիկ» է անվանել, իսկ Հունաստանին մեղադրում է «քաղաքական նպատակներով» պատմական իրադարձությունները աղավաղելու մեջ:

Հարցին՝ արդյո՞ք դա կարող է կանգնեցնել Թուրքիայի նախագահին, կուսակցության ներկայացուցիչը պատասխանել է. «Էրդողանն անկառավարելի քաղաքական գործիչ է»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ