News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեայի իշխանությունները հայտնաբերել են Սեուլի անհայտ կորած քաղաքապետ Պակ Վոն Սունի դին: Այս մասին հինգշաբթի հայտնել է չինական CGTN հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրները:

Իր հերթին, Yonhap գործակալությունը տեղեկացնում է, որ քաղաքապետի որոնումները շարունակվում են: Ավելի վաղ Պակ Վոն Սունի դուստրը ոստիկանությանը հայտնել էր հոր անհետացման մասին:

Ըստ իրավապահների եւ քաղաքապետարանի տվյալների՝ քաղաքապետը լքել էր իր նստավայրը ժամը 10:44-ին: Նա սեւ հագուստով էր եւ սեւ ուսապայուսակով: Դրանից կարճ ժամանակ առաջ Սեուլի վարչակազմը հաղորդագրություն էր տարածել քաղաքապետի մասնակցությամբ բոլոր հանդիպումների չեղարկման մասին։ Սեուլի քաղաքապետի հեռախոսն անջատվել էր։

Ոստիկանությունը ծառայողական շներ եւ անօդաչու սարքեր է գործարկել: YTN հեռուստաալիքի տվյալներով՝ օպերացիային մասնակցում է մինչեւ 200 մարդ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դատարանը կալանել է կոռուպցիայի մեջ կասկածվող պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովի ունեցվածքն ու հաշիվները
Գործակալության զրուցակցի վկայությամբ, կալանվել է Թիմուր Իվանովի, նրա կնոջ, նախկին կանանց և հինգ՝ այդ թվում՝ որդեգրված, երեխաների անունով գրանցված ունեցվածքը
Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել  նրան
2024 թ․ ապրիլի 24-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ...
Իրանում մահապատժի է դատապարտվել հակակառավարական ցույցերին աջակցած ռեփեր Թումաջ Սալեհին
Երաժիշտը ձերբակալվել է 2022 թվականի հոկտեմբերին․․․
Մոլդովայում մեղադրանք է առաջադրվել Գագաուզիայի ռուսամետ ղեկավարին
Հետաքննության տվյալներով, 2019 - 2022 թվականներին Գուցուլը․․․
Երեւան-Երասխ ճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Ինքնությունները չպարզված անձինք, խուլիգանություն կատարելու դիտավորությամբ, մասնավորապես, ավտոմեքենաների երթևեկությունը խոչընդոտելու նպատակով...
Սիլիկյան նոր խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Ամենաշատ