News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագիրը համայնք-պետություն համագործակցության ձևաչափ է, որը Կոտայքի մարզային իշխանությունների համար արդեն իսկ դարձել է առանձնահատուկ գործիքակազմ` համայնքներում կյանքի կոչելու համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված և ըստ այդմ` մեր քաղաքացիների կյանքի որակի վրա ուղղակիորեն ազդեցություն ունեցող անհրաժեշտ ծրագրեր:

Կոտայքի մարզպետը բազմիցս նշել է, որ այս տարի մարզից աննախադեպ թվով` 104 սուբվենցիոն հայտեր են հաստատվել, որոնք ըստ ոլորտների պարբերաբար ներկայացնում ենք` ձեզ իրազեկելու և նաև հաշվետվողականություն դրսևորելով:

Այսպիսով, կառավարության 2020 թվականի սուբվենցիայի շրջանակներում, բացի ճանապարհաշինության, մանկապարտեզաշինության և մշակույթի տների կառուցման և վերակառուցման մի քանի տասնյակ ծրագրերից, շուրջ 46 առանձին ծրագրերով

Խմելու ջրի ջրագծեր կանցկացվեն և կկառուցվեն Ակունքի Սևաբերդ բնակավայրում, Քանաքեռավանում, Վերին Պտղնիում, Կամարիսում, Բյուրեղավանի Նուռնուս բնակավայրում կկառուցվի խմելու ջրի ներքին ցանցը, իսկ Գեղաշենում կվերակառուցվի խմելու ջրի առկա մետաղական ջրամբարը և հարակից 3 ջրաբաշխիչ հանգույցները, ինպես նաև կենտրոնական ջրատարի վրա կկառուցվի ջրամբար` հոր

Ոռոգման ջրի ներքին ցանցերի արդիականացմանն ուղղված ծրագրեր կիրականացվեն Պտղնիում, Կաթնաղբյուրում, Նոր Արտամետում, Մրգաշենում, Ջրվեժի Ձորաղբյուր բնակավայրում, Նոր Գեղիում և Եղվարդի Զովունի բնակավայրում կկառուցվեն կոյուղու արտաքին ցանցեր

Արտաքին լուսավորություն կանցկացվի Քանաքեռավան, Բալահովիտ, Առինջ, Նոր Արտամետ, Կամարիս համայնքներում, Վերին Պտղնիում կտեղադրվի արևային, իսկ Նոր Գեղիում` ֆոտովոլտային կայաններ, Նոր Գեղիում կընդլայնվի նաև լուսավորության ցանցը, իսկ Ծաղկաձորում կիրականացվեն համակարգի վերատեղափոխման և ավտոմատ պահուստային գծի տեղադրման աշխատանքներ

Գազիֆիկացման ծրագրեր կիրականացվեն Գեղաշեն, Մրգաշեն, Առինջ, Արամուս, Քանաքեռավան համայնքներում

Բազմաբնակարան շենքերի տանիքների և մուտքերի վերանորոգման աշխատանքներ են նախատեսված Նոր Գեղի, Մրգաշեն, Նոր Հաճն (թեք տանիքներ), Արգել համայնքներում:

Բացի նշվածներից, առանձին ծրագրերով

 Մարզկենտրոն Հրազդանում կվերանորոգվեն բազմաբնակարան շենքերի վերելակներ, Ծաղկաձորում` Օրբելի Եղբայրների հրապարակը, շատրվանը, կհիմնանորոգվի նաև Ծաղկունյաց հրապարակը (կկառուցվեն նաև հարակից փողոցների հենապատերը), Բյուրեղավանի Նուռնուս բնակավայրում կվերակառուցվի համայնքային կենտրոն, Գառնիում` երաժշտական դպրոց, Եղվարդում հանգստյան գոտի կկառուցվի, Նոր Երզնկայում` պուրակ և խաղահրապարակ, Գետամեջում, Ջրառատում կվերանորոգվեն համայնքապետարանների շենքերը, Գետարգելում` շենքի մի հատվածը և տանիքը,  Բյուրեղավանում կբարեկարգվի քաղաքային պոլիկլինկայի բակային հատվածը, Գառնիում` Երկրորդ աշխարհամարտում զոհվածներին նվիրված հուշարձանի տարածքը: Առանձին ծրագրով Ակունքն արդեն ձեռք է բերել աղբատար մեքենա և աղբարկղեր:

Բոլոր նշված ծրագրերի մասին առաջիկայում առանձին ավելի հանգամանալից կներկայացնենք, իսկ մինչ այդ Կոտայքում սպասեք շինարարական բուռն շրջանին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ