News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ ճանապարհով տեղեկություններ էին ձեռք բերել, որ քաղաքի սրճարաններից մեկում միջադեպ է տեղի ունեցել։ Նախնական տվյալներով՝ հաճախորդներից մեկը բռունցքով խփել էր մատուցողուհու գլխին, որն ուշագնաց էր եղել։ Ալկոհոլ օգտագործած երիտասարդները հեռացել էին բար-սրճարանից, իսկ րոպեներ անց նրանցից մեկը վերադարձել էր՝ ատրճանակով։

Երիտասարդը ոտքերով ու ձեռքերով հարվածներ էր հասցրել սրճարանի դռանը, պահանջել, որ բացեն՝ շուրջ 15 րոպե հայհոյանքներ էր  հնչեցնելով աշխատակիցների հասցեին։ Այդ ընթացքում կոտրել էր նաև սրճարանի ապակիներից մեկն ու հեռացել։ Օպերատիվ տեղեկությունները ստանալուն պես Դիլիջանի քրեական հետախույզները պարզեցին երիտասարդի ինքնությունը։

Դեպքից ժամեր անց Հաղարծին գյուղի 24-ամյա բնակիչը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Դիլիջանի բաժին։ Հետագա միջոցառումներով հայտնաբերվեց նաև գազային ատրճանակը, որն ապօրինի էր։ Նշանակվել են փորձաքննություններ։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Հանգամանքները պարզվում են։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացու
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ՀՀ Գլխավոր դատախազության ու Ներքին գործերի...
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված...
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Նշենք, որ, ըստ ամենայնի, հանրապետությունում բերման ենթարկվածների...
Քենիայում ջրհեղեղների հետևանքով շուրջ 40 մարդ է զոհվել
Ամբողջ երկրում տուժածների ընդհանուր թիվը գերազանցում է 60 հազարը
ԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց
Այս մասին հայտնում է Ազգային ճակատ տելեգրամյան ալիքը...
Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են
Վիճաբանության մասնակիցները ներկայացել են ոստիկանության Թումանյանի...
Ամենաշատ