News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 7-ին բաժին եկած 47-ամյա տղամարդը, որը Երեւանի բնակիչ է, կամավոր հանձնեց գործարանային համարով «Կալաշնիկով» ինքնաձիգ ու 5,45 միլիմետր տրամաչափի 69 փամփուշտ՝ հայտնելով, որ դրանք պատկանել են տարիներ առաջ մահացած ընկերոջը։

Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզների եւ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում էլ Գեղաշեն գյուղում բնակվող մի երիտասարդ կամավոր հանձնել է տարիներ առաջ մահացած հորը պատկանած «Կալաշնիկով» ինքնաձիգը, պայթուցիչներով նռնակներն ու ինքնաձիգի 60-ից ավելի փամփուշտը։ Հուլիսի 8-ին ոստիկանության Կապանի բաժին եկած տղամարդը, որը հենց Կապանի է, կամավոր հանձնել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, պայթուցիչով «Ֆ-1» տիպի նռնակ, ինքնաձիգի պահեստատուփ՝ լիցքավորված 30 փամփուշտով, տարբեր տրամաչափի 240-ից ավելի փամփուշտ եւ այլն։

Ըստ նրա՝ ապօրինի զենք զինամթերքը իրենն է, ձեռք է բերել տարներ առաջ ու պահել տանիքում։ Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում էլ Սիսիանում բնակվող մի տղամարդ կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի հրացան։ Ոստիկանության Թալինի բաժնում ստացված հաղորդման համաձայն՝ մի տղամարդ Թալին քաղաք մտնող ճանապարհի սկզբնամասում զենք էր թողել։ Հիշյալ տարածքում Թալինի ոստիկանները հայտնաբերել են մեկփողանի հրացան ու ինքնաշեն կրակող սարք։

Հուլիսի 8-ին ոստիկանության Ջերմուկի բաժին եկած տղամարդը, որը Ջերմուկի բնակիչ է, կամավոր հանձնեց գործարանային համարը ջնջված «ՏՕԶ» տիպի ակոսափող հրազեն, սվին դանակ, ձայնազդանշանային կրակող սարք ու տարբեր տրամաչափի 200-ից ավելի փամփուշտ՝ հայտնելով, որ դրանք իրենն են, ձեռք է բերել տարիներ առաջ ու պահել նկուղում։

Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Ապրիլի 17-ի ժամը 22.50-ի սահմաններում Հանրապետության հրապարակում...
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին փաստաբան...
Շենգավիթի քրեականի պետը ոտքը անձի գլխին դնելով՝ ստիպել է հագուստն առգրավվել․ փաստաբանն ահազանգում է խոշտանգման մասին
Անձը որպես վկա ցուցմունք է տվել, ասել են՝ պետք է առգրավեն հագուստները, անձն օգտվել է լռելու իր իրավունքից, և հրաժարվել է․․․
ՌԴ իրավապահների կողմից հետախուզման մեջ գտնվող 28-ամյա Արմենին հայտնաբերել են Սևանում ու կալանավորել
Ապրիլի 18-ին Գեղարքունիքի մարզի պարեկները ծառայություն իրականացնելիս…
Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն և  հայտնել, որ իր հասցեին անհիմն մեղադրանքներ են հնչեցնում ու սպառնում
Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական պետական…
Կապանում 35-ամյա երիտասարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա դին այրել և թաղել իր այգում
Ապրիլի 18-ին 63-ամյա հոր անհետ կորելու մասին ոստիկանության Մեղրիի բաժնում…
Ամենաշատ