News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Առկա են օրենքի բազմաթիվ խախտումներ, որոնք պետք է վերացնել, որովհետեւ այս ձեւով ռեկտորի ընտրություն կազմակերպելն անիմաստ է: Այս մասին Aravot.am-ին  տված հարցազրույցում նշել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի անդամ, տնտեսագիտության թեկնածու Համլետ Թադեւոսյանը:

Անդրադառնալով ստեղծված իրավիճակից լուծումներին, նա նշել է. «Նախ հանգուցալուծման մի մասն արդեն իրավապահների տիրույթում է, որովհետեւ ԿԳՄՍՆ-ի հանցագործության մասին հաղորդում է եղել, իսկ մնացածը կապված է հիմնադրամ դառնալու հետ, որ չգիտես ինչու, առանց մեզ տեղեկացնելու՝ կասեցրին: Հետո հայտնվեց Դիանա Գալոյանի նամակը ԿՄԳՍ նախարարությանը, որտեղ խնդրում էր կասեցնել հիմնադրամ դառնալու գործընթացը՝ առանց մեզ տեղեկացնելու»:

Ինչ վերաբերում է նրան, որ ԿԳՄՍ նախարարությունը չի հրապարակում Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթի համար դիմած թեկնածուների թիվը, Համլետ Թադեւոսյանն ասել է. «Չգիտեմ, թե ինչու չեն հրապարակում, դա բաց հանրային տեղեկատվություն է, եւ նրանք պարտավոր են տրամադրել: Եթե չեն տրամադրել, ուրեմն հերթական անգամ օրենք են խախտում»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

Տպել
Ամենաշատ