News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 13
USD
523.1
EUR
631.17
RUB
7.03
ME-USD
0
Տեսնել լրահոսը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի մի խումբ անդամների հետ հանդիպմանը նշել է, որ Սահմանադրությունը, սահմանադրականությունը եւ պետականությունը միայն թղթի վրա իրավական ձեւակերպումներ չեն, եւ շատ կարեւոր է հաջորդ քայլը՝ դրանց կիրառումը: «Երբ դիտարկում ենք տվյալ օրենքի սահմանադրականությունը, ապա պարտադիր չէ միայն նայենք, թե թղթի վրա այդ օրենքը համապատասխանո՞ւմ է Սահմանադրությանը, թե՞ ոչ։ Այն երկրները, որոնք հավատում են իրենց Սահմանադրությանը, օրենքի գերակայությանը, շահում են։ Սահմանադրությունը զարգացնելու ճանապարհներից մեկը հետեւյալն է. մենք՝ որպես հանրություն պետք է հավատանք եւ ապրենք այդ մշակույթով»,-ասել է նախագահը։

Նախագահը նշել է, որ ինքն օրենքի սահմանադրականությանը դիտարկում է նաեւ դրա կիրառության տեսանկյունից: «Եթե իմ ստորագրմանն է գալիս օրենք, որը որեւէ սահմանադրական խնդիր չունի, ո՞րն է իմ ընտրությունը,-ասել է նա, միաժամանակ նշելով, որ կան դեպքեր, երբ օրենքը սահմանադրականության հետ կապված որեւէ խնդիր չունի, սակայն ժամանակավրեպ է:

Որպես օրինակ՝ նա անդրադարձել է գույքահարկին վերաբերող օրենքին: «Հարկային օրենքները շատ զգայուն են, եւ ցանկացած հարկային օրենք պետք է բազմակողմանի քննարկվի, վերլուծվի,- անդրադառնալով օրենսդրության մեջ կատարված՝ գույքահարկին վերաբերող փոփոխություններին՝ ասել է Հանրապետության նախագահը: -Գույքահարկը կապված է մնացած հարկերի հետ: Այն, որ պետությունը պետք է մտածի եւ զարգացնի մեր հարկային օրենսդրությունը, որեւէ կասկած չկա, մարդիկ, ովքեր ավելի մեծ հարստություն ունեն, պետք է ավելի շատ հարկ վճարեն»: Բոլոր պետություններում հարկերը բարձրացվում կամ իջեցվում են: Սակայն, նախագահի խոսքով, օրենքներն ունեն նաեւ սոցիալական, հոգեբանական ազդեցություն: «Գույքահարկին վերաբերող օրենքը խոսում է նաեւ շատ այլ խնդիրների մասին,-ասել է նախագահը: -Օրինակ՝ եթե Երեւանի կենտրոնում ապրող դոցենտն իր բնակարանը ժառանգություն է ստացել իր հայտնի ակադեմիկոս պապիկից, ապա այս պարագայում ի՞նչ պետք է անի՝ վաճառի՞ բնակարանը եւ տեղափոխվի քաղաքի ավելի հեռավոր մասեր: Հնարավոր է՝ նա վաճառի իր բնակարանն ու լքի Հայաստանը՝ իր հետ տանելով ակադեմիկոսի արխիվն ու պատմությունը եւ, ընդհանրապես, Երեւան քաղաքի եւ մեր ժողովրդի պատմության մի կտորը:

Թվում է, թե ցանկացած օրենք ընդամենը թվաբանություն է, թվերի մասին է, սակայն այդ թվաբանության հետեւում մարդկային կյանքեր են, մեր երկիրը, մշակույթը, մեր քաղաքը: Շատ զգույշ պետք է լինել: Մեզ համար բարձրագույն արժեք պետք է լինի մարդը, որը ստեղծում է նաեւ մշակույթ եւ միջավայր:

Այդ օրենքը դրված է իմ սեղանին: Ես չեմ կարող այն ուղարկել Սահմանադրական դատարան, որովհետեւ Սահմանադրության հետ խնդիր չունի: Ինձ մնում է ստորագրել օրենքը եւ կցել հայտարարություն: Ես հենց այդպես էլ արեցի՝ մանրամասն բացատրելով, թե որոնք են խնդիրները:

Եթե ես ունենայի իրավունք՝ օրենքը հետ ուղարկել Ազգային ժողով, կանեի՝ նշելով, որ այս-այս պատճառներով պետք է օրենքում կատարվեն փոփոխություններ: Առավել եւս, եթե ունենայի վետո դնելու իրավունք, ապա կդնեի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Արմենիա» ավիաընկերությունը հաջորդ ամսվանից կսկսի նոր կանոնավոր չվերթներ դեպի Հուրգադա
Չվերթները լինելու են շաբաթական 1 անգամ՝ աստիճանաբար հաճախականությունը հասցնելով 4-ի...
Դոլարի փոխարժեքը հատեց 523 դրամի սահմանագիծը. եվրոն էժանացել է
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները…
Նոր որոշում. Շահառուների համար կսահմանվեն վարկերի կամ լիզինգի մարման առավել բարենպաստ պայմաններ
Գյուղատնտեսության ոլորտում վարկերի կամ լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ իրականացվող ծրագրերի շրջանակում...
Հավանության է արժանացել 700 սուբվենցիոն ծրագիր. կառավարությունը 6 մարզերի եւս 828 մլն դրամ հատկացրեց
Ըստ հիմնավորման՝ 2020 թ. սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կայացած նիստերի ընթացքում...
Ընտրություններից հետո ամենաառաջնայինը Սյունիքում ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումն է.Վաչե Գաբրիելյան
Որին պետք է հասնել ընթացիկ ծախսերի աճի մորատորիումի հաշվին կապիտալ ծախսեր անելու շնորհիվ…
Նաիրիտցիները անժամկետ կմնան գործադիրի շենքի մոտ, եթե գործարանի անվտանգության և չվճարված աշխատավարձի հարցերը չլուծվեն
Նաիրիտցիները հանդիպում էին պահանջում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն այն այդպես էլ չկայացավ...
Ամենաշատ