News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների կարողությունները պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում առավել արդյունավետ օգտագործելու նպատակով հայտարարում է մրցույթ։

2020թ. ամառային զորակոչին ենթակա զորակոչիկները կարող են մասնակցել 1991 ստորաբաժանման կազմում ծառայության անցնելու մրցույթներին` հետևյալ խմբերից մեկում ծառայության անցնելու համար․

• ԱՏՄ խումբ

• Գիտական խումբ

• Արհեստական բանականության խումբ

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները կարող են գրանցվել 1991.mil.am կայքում, կամ դիմել ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության համապատասխան տարածքային ստորաբաժանում՝ մինչև ս.թ. հուլիսի 19 ներառյալ:

Հարցերի համար գործում է էլ. փոստ՝ [email protected], հեռախոս՝ +374 10 294416:

Տպել
Ամենաշատ