News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Եթե ակցիան կապված է մաքսանենգ սիգարետի հետ՝ դա կարելի է, իսկ եթե այն կապված է ազգային արժեքների պահպանության, լեզվի, կրոնի, ռազմագիտության հետ, այդ ակցիաները չի կարելի իրականացնել: Այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին, նախագահական նստավայրի դիմաց  ասաց  ջավախքահայ քաղաքական գործիչ, «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք քաղաքական շարժման առաջնորդ Վահագն Չախալյանը, ով մի շարք քաղաքացիների հետ, ինչպես իրենք են ասում, ոչ թե բողոքի ակցիա, այլ մամուլի ասուլիս էին ցանկանում անել՝ ոչ խտրականությանը կարգախոսով՝ պահանջելով  իշխանություններից  խտրական վերաբերմունք չդրսևորել և երկիրը չբաժանել սևերի ու սպիտակների:

Վահագն Չախալյանի խոսքով՝ իրենք չեն լռելու և չեն հանդուրժելու ոչ մի խտրական վերաբերմունք. «Եթե Արման Բաբաջանյանը կարող է 20-25 հոգով ակցիա անել ու իրեն ոչ ոք ոչինչ չասի, ՀՀԿ-ական երիտասարդները ակցիա անեն ու չլռեցվեն, ապա մեզ ևս պարտավոր են ոչինչ չասելու»: 

Չախալյանը նշում է, որ իրենք չենք լռելու, երբ հայոց լեզվի դասաժամերին են «կպնում»,  ռազմագիտություն, Հայ եկեղեցու պատմություն առարկաներին. «Չենք լռելու, երբ Լանզարոտեի կոնվենցիա են վավերացնում: Ո´չ սևերի և սպիտակների  կապիկությանը: Նրանց ուզած  գլոբալիստներին ձեռնտու տարբերակով չի լինելու:  Հայաստանում հայերենը անձեռնմխելի է»,- ասսաց Վահագն Չախալյանը:

Ըստ նրա, ովքեր բարձրաձայնում են իրական օրակարգի խնդիրներ և պահանջում դրանց լուծումներ, իշխանությունների կողմից արժանանում են քննադատությունների և լռեցնելու փորձեր են արվում:

«Ովքեր խոսում են էլիտար կաշառակերության մասին, որն այսօր կա Հայաստանի Հանրապետությունում, խոսում են հակաեկեղեցական շարժման մասին, ապազգային շարժման, մանկապղծության և այլնի մասին, փորձում են լռեցնել, բայց մենք չենք լռելու:  Մենք պատրաստվում ենք  նախագահականի մոտ մամուլի ասուլիս տալ, հուսով ենք, որ մեզ էլ կհանդուրժեն և իմ ու քոնը չեն անի»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց քաղաքական գործիչը:

Ակցիայի մասնակիցները շարժվեցին դեպի նախագահական նստավայր, ոստիկաններին ասացին, որ ցանկանում են նամակ փոխանցել նախագահին՝ «Լեզվիս, կրոնիս, պատվիս մի´ դիպչիր» գրությամբ պաստառով:

Սակայն ոստիկանները նշեցին, որ նմանատիպ պաստառ չեն կարող փոխանցել, իսկ ինչ վերաբերվում է Արման Բաբաջանյանին, նշեցին, որ պատգամավորը եկել էր, որ նամակ փոխանցեր նախագահին, այդ պատճառով էլ նրան թույլ են տվել:

Նշենք նաև, որ ոստիկանները ակցիայի մասնակիցներին  ոստիկանության օրինական պահանջը չկատարելու հիմքով բերման ենթարկեցին:

Տպել
Ամենաշատ