15-րդ դարի չինական հանրագիտարանի երկու հատորը աճուրդում 9 միլիոն դոլարով է վաճառվել, հայտնում է UPI-ն:
Փարիզի Beaussant Lefevre աճուրդի տունը հայտնել է, որ «Մին դինաստիայի երրորդ կառավարչի պատվերով ստեղծված Yongle Dadian հանրագիտարանի հատորները աճուրդում վաճառվել են 9 միլիոն դոլարով: Ի սկզբանե ենթադրվում էր, որ դրանց համար 9000 դոլար կտան:
Yongle Dadian-ը կազմվել է ավելի քան 2000 գիտնականների կողմից, որոնք աշխատել են 1404-1408թթ․, իսկ բնօրինակը կազմված է եղել 2877 գլուխներից, ինչը նրան դարձնում է պատմությանը հայտնի ամենամեծ հանրագիտարանը։
Հայտնի է, որ մինչ այժմ պահպանվել է հանրագիտարանի միայն 400 հատոր՝ սկզբնական հանրագիտարանի մոտ 4 տոկոսը, իսկ դրանցից 24-ը պահվում են Բրիտանական գրադարանում:
Աճուրդում վաճառված հատորներից մեկը նվիրված է Չինաստանի լճերին, իսկ մյուսը թաղման ծեսերի մասին է: