News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Միակ պետությունը, որ չի հասկացել իր շահը, Հայաստանն է: Այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին, իր ֆեյսբուքյան էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Արման Սաղաթելյանը՝ անդրադառնալով ՍԴ շուրջ ստեղծված վիճակի վերաբերյալ ՄԻԵԴ-ի արձագանքներին, դեսպանատների լռությանը և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների արձագանքին։

Գրառման մեջ մասնավորապես ասվում է.

«Հրաժեշտ պատրանքներին կամ արևմտամետները՝ կոգնիտիվ դիսոնանսում։

ՄԻԵԴ-ի արձագանքները, դեսպանատների լռությունը, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կուրությունը տարակուսանք են առաջացրել հայաստանյան շատ կոնկրետ սոցիալական խավի մոտ. այն մարդկանց, որոնք կրթվել են Արևմուտքում, ծանոթացել և որդեգրել արևմտյան արժեքները ու հավատացել, որ դրանք հնարավոր չէ սակարկել, առավել ևս երկակի կիրառել։ Ու հիմա շվարած ու շփոթված հայտնվել են կոգնիտիվ դիսոնանսում։ Ես նրանց հասկանում եմ ու նաև կարեկցում, որովհետև այն, ինչի միջով նրանք անցնում են, շատ ցավոտ է. այդ ծանր փուլի ժամանակ է, որ նրանք հրաժեշտ են տալիս իրենց պատրանքներին։ Պատրանք, որին հավատացել են անկեղծորեն և որն այսօր իր ամբողջ ցինիզմով սթափության ապտակ է հասցնում։

Իսկ ճշմարտությունն իսկապես դառն է. Արևմուտքն այլևս արժեքային համակարգի կրողը կամ առաջամարտիկը չէ, իսկ բոլորիս հայտնի արևմտյան արժեքները գործուն են միայն քաղաքականությունից դուրս։ Արևմուտքն ապացուցեց, որ արևմտյան արժեքները կարող են ստորադասվել ռեալ-պոլիտիկին։ Եվ այն, ինչ այսօր Հայաստանում է տեղի ունենում, հենց դա է։ Ի վերջո, պետք է հասկանալ` բոլոր պետություններն ունեն իրենց շահերը և միակ պետությունը, որ չի հասկացել իր շահը, Հայաստանն է։ Այդ պատճառով էլ Հայաստանին վերաբերում են երրորդ երկրի պես, որտեղ չկա հասարակություն, որ ունենա պետության զգացում, հիշողություն, պատմություն։ Եվ որտեղ կարելի է առանց ամոթի, խղճի խայթի ու հետևանքների կիրառել երկակի չափանիշներ։ Մի իշխանությանը «խեղճացնել» այդ արժեքների ոտնահարումով, մյուսին՝ այդ նույն ոտնահարումը ներկայացնել որպես բարեփոխում։ Որովհետև ո՞վ է դատավորը ռեալ-պոլիտիկին, երբ նպատակն արդարացնում է միջոցը։ Ու այո, պետք է լռել, երբ դատարանները շրջափակում են, մամուլին ճնշում են, հետապնդում են ընդդիմադիրներին։ Որովհետև ամեն ինչ իր գինն ունի։ Եվ եթե պետք է խամաճիկ իշխանություն, որը կատարում է քո բոլոր պահանջները, ապա պետք է աչք փակել ու չնկատել նրան «չարաճճիությունները»։ Եվ հենց դա է կոչվում իրական քաղաքականություն, որն, ի դեպ, նոր չէ ու ունի առնվազն 100 տարվա պատմություն, ուղղակի ստացվել է այնպես, որ մենք ենք առաջին անգամ զգում մեր վրա։

Եվ վերջում, որքան Արևմտյան քաղաքականությունն է հեռու արևմտյան արժեքներից, կրկնակի հեռու են այդ բոլոր արժեքները քարոզող առանձին հիմնադրամները։ Այդ գլոբալ ցանցային մոնստրները որևէ աղերս չունեն ժողովրդավարության և արևմտյան արժեքների հետ։ Այն գլոբալ ուժ է, որ խժռում է պետությունները և դարձնում խամաճիկ՝ իրեց ռեգիոնալ նպատակների համար։ Ու եթե դուք, պատահմամբ կամ միամտաբար, նոր եք հայտնագործել այս կամ այն հայտնի հիմնադրամի վտանգավոր դրսևորումները, դա ամենևին չի նշանակում, որ այն երբևէ եղել է ավելի բարեկամական։

Հրաժեշտ տվեք Ձեր պատրանքներին, եթե նույնիսկ այն ցավոտ է։

Ճշմարտությունն ազատագրում է՝ առաջին հերթին Ձեզ, ու Ձեր միջոցով նաև երկիրը»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ մասնագիտական որակներից, շատ բարեխիղճ անձինք արատավորվելու են. Սիրանուշ Սահակյանը ՍԴ նոր անդամների մասին
Սա նշանակում է, որ այն դատավորները, ում իրավունքների խախտում կարձանագրվի, պետք է իրավական եւ փաստացի վերականգնվեն իրենց…
ՍԴ ճգնաժամը ստեղծել է իշխող քաղաքական ուժը իր ապօրինի քայլերով․ Ռուբեն Մելիքյան
Այո, այս հակասահմանադրական ճանապարհով ՍԴ գործունեությունը խափանելու, դատավորներին ապօրինաբար․․․
Եթե որեւէ մեկը կարծում է, որ ՄԻԵԴ-ի վրա հնարավոր է ճնշում գործադրել, ես այդ մարդկանց ցանկում չեմ. Բադասյան
Ես մի փոքր զարմացած էի, որ դիմումատուները ՄԻԵԴ-ից միջանկյալ միջոց կիրառելու իրենց դիմումով փորձում էին հասնել փաստացի նրան, որ սահմանադրական փոփոխությունները, որոնք ուժի մեջ էին մտնել կամ կասեցվեին...
Կառավարությունը Արտակարգ դրությունն օգտագործել է խիստ վիճահարույց օրինագծերի ընդունման համար․ Ավետիք Չալաբյան
Չորս շաբաթ առաջ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց արտակարգ դրությունը երկերաձգելու իր մտադրության մասին, ես այս...
ՄԻԵԴ-ն ասաց, որ այս դեպքերի համար միջոց չի կիրառում, եւ ես դրա համար խրախճանքի առիթ չեմ տեսնում․ Ալվինա Գյուլումյան
Դատարանն ասում է, որ առանց դրա էլ է հնարավոր վերականգնել մեր իրավունքը ցանկացած․․․
Մեզ չեն լռեցնելու. սա բումերանգի էֆեկտ է ունենալու. Շաքե Իսայան
Մենք պատրաստ ենք և անգամ այդ պարագայում, երբ նրանք ստիպված կլինեն ամբողջ խմբակցության պատգամավորների նկատմամբ քրեական․․․
Ամենաշատ