News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սեուլի ոստիկանությունը հաստատել է, որ քաղաքապետ Պակ Վոնը մահացած է գտնվել այն բանից հետո, երբ նրա դուստրը հայտնել է նրա անհետացման մասին՝ ասելով, որ կտակի նման հաղորդագրություն է թողել:

Քաղաքապետի մարմինը կեսգիշերին մոտ հայտնաբերվել է Սեուլի հյուսիսում գտնվող Բուգակ լեռան վրա՝ ոչ հեռու այն վայրից, որտեղ վերջին անգամ գրանցվել է նրա բջջային հեռախոսի ազդանշանը: Մահվան պատճառը ոստիկանությունում չեն նշել, հայտնում է Reuters-ը:

Վոնի դստեր խոսքերով՝ նա անհետացել է երեկոյան 17:17-ի սահմաններում: Հեռախոսն անջատված է եղել, եւ նա թողել է կտակի նման հաղորդագրություն»,- հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը: Հարյուրավոր ոստիկաններ են մասնակցել քաղաքապետի որոնումներին:

Լինելով շուրջ 10 միլիոն բնակիչ ունեցող քաղաքի ղեկավար Պակը Հարավային Կորեայի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկն էր եւ կարեւոր դեր է խաղացել կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում:

Նախկին հայտնի իրավապաշտպան եւ փաստաբան Պակ Վոնը 2011 թվականից Սեուլի քաղաքապետն էր:

Որպես փաստաբան 90-ականներին նա շահել է Հարավային Կորեայում սեռական ոտնձգությունների մասին առաջին գործերից մեկը:

Պակը նաեւ աջակցել է կանանց իրենց քաջության համար այն բանից հետո, երբ մի շարք կանայք ազդեցիկ քաղաքական գործիչներին մեղադրում էին սեռական ոտնձգությունների մեջ 2018-ի #MeToo շարժման ժամանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ